Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#47 (1116) 3.12.2015 – 9.12.2015

ԳԻՏԵԼԻՔԻ ՄԱՐՏ

Հարցազրույց պաշտպանության բանակի զինծառայող «Հայ ասպետ» ակումբի ավագ Վլադիմիր Պողոսյանի հետ

ԳԻՐՔ ՄԵՐՕՐՅԱ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Նոյեմբերի 27-ին Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Հայ-ադրբեջանական պատերազմը և մերօրյա հերոսները» գրքի (հեղինակ` Էդգար Էլբակյան, խմբագիր` Ալվինա Աղաբաբյան) շնորհանդեսը։
Գրքի ստեղծումն իրականացվել է «Արմսես» գիտակրթական կենտրոն ՀԿ-ի և Երևանի պետական համալսարանի ռազմավարական հետազոտությունների գիտահետազոտական լաբորատորիայի համագործակցությամբ` ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։

ՄԵԾ ԱՎԱՆԴ ՈՒՆԵՑՈՂ ԶԻՆՎՈՐԱԿԱՆԸ

Գնդապետ Հրանտ Աղաջանյանը ծնվել է 1930թ. մայիսի 10-ին ՀՀ Սյունիքի մարզի Այգեձոր գյուղում: 1953թ.-ին ավարտել է Թբիլիսիի հետևակի ուսումնարանը, ծառայությունը ԽՍՀՄ զինված ուժերում` 1950թ.-ից մինչև 1983 թվականը զբաղեցնելով տարբեր պաշտոններ, ընդհուպ մինչև գնդի հրամանատար և 31-րդ կորպուսի մարտական պատրաստության բաժնի պետ:
Վերադառնալով հայրենիք` Երևանի թիվ 71 դպրոցում աշխատել է զինղեկ: 1992 թվականին իմ առաջարկով անցել է ծառայության ՀՀ զինված ուժերում. նշանակվել ՀՀ ԶՈւ մարտական պատրաստության վարչության համազորային պատրաստության բաժնի պետ, իսկ 1993 թվականի մայիսից՝ նույն վարչության պետի տեղակալ և պաշտոնավարել մինչև 2004 թվականի մարտի 25-ը:

ՖԵԴԵՐԻԿՈ ԳԱՐՍԻԱ ԼՈՐԿԱ. ԻՆՉՊԵՍ ԱՄՊԵՐԸ ՄԱՅՐԱՄՈՒՏԻՆ

Երկու զինվոր, քթների տակ ծիծաղելով, մոտեցան նրան ու ծեփեցին բերանը թանձր կավով: Գերվածը դիմադրեց: Ի՞նչ է նրա ուժը գեղջկական ջլապինդ պողպատե մկանների համեմատ: Զինվորների գեղջկական ձեռքերը նույնպես հողի գույներն էին: Մայրամուտի արեւը չէր շտապում անցնել հորիզոնից անդին: Իսկ նույն այդ ժամանակ մեկ այլ տեղում Սիզիփոսը քարը լեռն էր բարձրացնում: Նա չէր տեսնում մայրամուտը, չէր տեսնում դրա գեղեցկությունն ու վեհությունը. նա լիովին ներամփոփ էր: «Արեւը քարի նման է,- մտածում էր Սիզիփոսը,- ամեն անգամ բարձրանում է երկնքի կատարին ու հետո ընթանում թեթեւ եւ հանդարտ»:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՄԵՐ ՏԱՆ ԱՄԱՆՈՐԻ ՎԵՐՀՈՒՇԸ

Ջոկատը մտավ
մայրամուտի ստվերներից ծնվող
անտառի եզրը…
ոչ մի խարույկ,
պետք է քողարկվել
(միայն դաժան մահն է բացահայտ)…

ՎԱՐՁԿԱՆՈՒՀԻՆ ԵՎ ԳԵՆԵՐԱԼԸ

– Վիճակն անհույս է,– հաստատեց հերթապահ բժիշկը:
– Որտեղ տեսնեմ,– պնդեց Սողոմոնը սառցե ձայնով:
…Բուժսանմասի դաշտային վրանի ներսում մեզ դիմավորեց արնոտ խալաթով ջահել բուժակը, որ Սողոմոնին տեսնելով (ինչպես ինձ էր պատկերանում տեսարանը) Հուդայի պես մեղավոր ժպտաց և, ի նշան հեղինակության ու հարգանքի, խոնարհաբար մի կողմ քաշեց վիրահատարանի մուտքի ծանր վարագույրը նրա առաջ և ձեռքի պատրաստակամ (հաճկատար) շարժումով հրավիրեց ներս:

Ծագումով հայ ֆրանսիացի ռազմական գործիչներին առավելապես հանդիպում ենք Նապոլեոն Բոնապարտի 1762-1821թ. բանակում: Զինվորական այդ փաղանգը գլխավորում է մարշալ Ժոաշեն Մյուրատը 1767-1815թ.: Արցախցի պատանի Հովհաննես Մուրադյանը, հոր հետ հաստատվելով Ֆրանսիայում, 1787 թվականին ծառայության է անցել ֆրանսիական բանակում, իր բացառիկ խիզախությամբ արժանացել է Բոնապարտի ուշադրությանը և դարձել նրա համհարզը: Այնուհետև՝ որպես հեծելազորի հրամանատար, մասնակցել է Նապոլեոնի վարած բոլոր պատերազմներին: