#47 (1116) 3.12.2015 – 9.12.2015
Զինվորների միջև ընկերական փոխհարաբերությունների ձևավորմանը նպաստում է իշխող բարոյահոգեբանական վիճակը: Եթե նորակոչիկը մտնում է զորամաս և այնտեղ չի գտնում ընկերոջ, որն իրեն կօգնի հարմարվելու միջավայրին ու կարգուկանոնին, այլ փոխարենը բախվում է «իր դիրքը դնելու», «իր խոսքը անցկացնելու», «իրեն լիդեր հռչակելու» հովերով տարված ծառայակցի, ապա սթրեսային գործոնների ակտիվացումը այս պարագայում անխուսափելի է: Զինվորներից յուրաքանչյուրը պետք է սիրով, հոգածությամբ ու սրտացավությամբ վերաբերվի իր ծառայակցին` հաշվի առնելով անձի բնավորության ու դաստիարակության առանձնահատկությունները։ Բանակում շատ անգամ զինվորների միջև կոնֆլիկտների առանցք է դառնում հենց այս հանգամանքը, երբ փոխադարձաբար հակադրվում են հետաքրքրությունները, բնավորությունները, վարքագծային նորմերը։
«Նարեկացի» արվեստի միությունում «Կինոչորեքշաբթիի» շրջանակներում ցուցադրված ֆիլմերից է երիտասարդ ռեժիսոր Արման Այվազյանի «Քառուղի» վավերագրական ֆիլմը:
Ցուցադրությանը նախորդեց ռեժիսորի (նաև սցենարի հեղինակն է) խոսքը: Նա երախտագիտություն հայտնեց իրեն օգնողներին, միջոցառման կազմակերպիչներին և հավաստիացրեց, որ պետք է շարունակի հայոց պատմության նորագույն էջերը վավերացնելու և մեր հերոսներին փառաբանելու իր ջանքերը:
Օսմանյան կայսրությունում հայկական սպորտի զարգացման պատմությունն սկսվում է 19-րդ դարի վերջերից, երբ ստեղծվեցին առաջին մարմնամարզական ակումբներն ու խմբակները:
Հայերի սպորտային շարժումն ընդգրկել էր ամբողջ կայսրությունը, սպորտային կյանքն ընթանում էր գրեթե ամբողջ Օսմանյան կայսրության տարածքում:
Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում անցկացված Եվրոպայի թիմային առաջնության վերջին՝ 9-րդ տուրում Հայաստանի շախմատի հավաքականը (Լեւոն Արոնյան, Գաբրիել Սարգսյան, Սերգեյ Մովսիսյան, Հրանտ Մելքումյան, Կարեն Գրիգորյան) 3:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ Վրաստանի հավաքականի նկատմամբ, վաստակեց 13 միավոր և հռչակվեց Եվրոպայի փոխչեմպիոն:
1896թ. հունվարի 2-ին վիեննական «Նոյե ֆրաժ» պրեսս» («Նոր ազատ մամուլ») լրագրի հերթական համարում տպագրվեց հետաքրքիր մի լուսանկար, որտեղ պատկերված էր ձեռք, բայց ոչ թե սովորական, այլ ոսկորները, ինչպես կմախքինը: Իսկ մատնեմատի վրա ամուսնական մատանու պարզ ուրվագիծն էր: Այդ ժամանակների համար սարսափ հարուցող մի տեսարան:
Հաջորդ օրը լրագրի առաջին էջում խոշոր տառերով տպագրված էր. «Վերջերս Վիեննայի շրջանակներում գիտական շրջանում իսկական սենսացիա առաջացրեց ֆիզիկայի պրոֆեսոր Վիլհելմ Կոնրադ Ռենտգենի արած հայտնագործության մասին հաղորդումը: Ռենտգենը փորձարկումների ժամանակ անսպասելիորեն հայտնաբերել է ամենուր թափանցող X ճառագայթներ»:
Երկու լեհ բժիշկներ՝ Եվգենի Լազովսկին եւ Ստանիսլավ Մատուլեւիչը, գերմանական օկուպացիայի ժամանակ «կենսաբանական զենքի» միջոցով փրկեցին 8000 հրեայի: Նրանք հայտնաբերեցին, որ Proteus OX19-ի մեռած մանրէով պատվաստելուց հետո արյունը տիֆի թեստի դիմաց տալիս է դրական արդյունք: Իմանալով դա, նրանք որոշեցին գաղտնի պատվաստել Ռոզվադով քաղաքի եւ նրա շրջապատի լեհ բնակչությանը՝ նացիստներին ուղարկելով վարակվածների արյան նմուշները: Կատարելով զննում, գերմանացիները որոշեցին, որ քաղաքում մոլեգնում է տիֆի համաճարակ եւ հայտարարեցին կարանտինի գոտի՝ խուսափելով վտանգավոր վայրերից: Այսպես փրկվեցին հրեա ընտանիքները եւ չհայտնվեցին համակենտրոնացման ճամբարներում: