#47 (1116) 3.12.2015 – 9.12.2015
Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն, ներկայացնելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Միացյալ շտաբի նոր հրամանատարին՝ նախկինում ՌԴ ԶՈւ արևմտյան ռազմական շրջանի հրամանատար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովին, հայտարարել է, որ նրա փորձը, գիտելիքները և կազմակերպչական հմտությունները մեծապես կնպաստեն ՀԱՊԿ-ի առջև ծառացած կարևոր խնդիրների լուծմանը:
Օտարերկրյա ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ Հյուսիսային Սիրիայի մարտական գոտում տեղակայվել են նոր ռուսական էլեկտրոնային պայքարի համակարգեր, որոնք ի զորու են խլացնելու ռադարները, խանգարելու էլեկտրոնային համակարգերի աշխատանքը, ինչպես նաև կանխելու արբանյակային նկարահանումները:
C-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգը նախատեսված է խափանումներ ստեղծող ինքնաթիռներ, ռադիոտեղորոշիչ հայտնաբերման եւ կառավարման ինքնաթիռներ, հետախույզ ինքնաթիռներ, ռազմավարական եւ մարտավարական ավիացիայի ինքնաթիռներ, մարտավարական, օպերատիվ-մարտավարական բալիստիկ հրթիռներ, միջին հեռահարության բալիստիկ հրթիռներ, հիպերձայնային նպատակակետեր եւ օդային հարձակման այլ ժամանակակից ու հեռանկարային միջոցներ խոցելու համար:
Ռուս-թուրքական հարաբերությունները նոյեմբերի 24-ին Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո օրեցօր վատթարանում են եւ փաստացի թեւակոխել են չհայտարարված պատերազմի փուլ: Անկարան ի պատասխան ՌԴ կառավարության կողմից հաստատված տնտեսական պատժամիջոցների, որոշել է միակողմանի խախտել Բոսֆոր եւ Դարդանել նեղուցների հատուկ կարգավիճակը՝ խոչընդոտելով ռուսական նավերի ելքն ու մուտքը Սեւ ծով: Բայց ավելի խոշոր առճակատումը կարող է տեղի ունենալ Սիրիայում: