Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#49 (1118) 17.12.2015 – 23.12.2015

ՈԳՈՎ  ՈՒԺԵՂՆԵՐԸ

Մայոր Արամ Արշակյանը, կապիտաններ Սերգեյ Հակոբյանն ու Գայ Սիրականյանը ծառայում են առաջնագծում, իրականացնում մարտական հերթապահություն: Նրանց երիտասարդությունն անցնում է խրամատներում: Նրանց համար չկա ցերեկ ու գիշեր, տոն եւ հանգստյան օր: Սովորել են լարվածությանը շփման գծում, կրակոցներին, դիպուկահարների աշխուժությանը: Իսկ նոր պատերազմի հավանականության մասին խոսակցություններին էլ արձագանքում են. «Խաղաղություն՝ որպես այդպիսին, առաջնագծում երբեք էլ չի եղել»:

ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Գնդապետ Ա. Պետրոսյանի հրամանատարությամբ գործող զորամասում դեկտեմբերի 7-ից 12-ը անցկացվեցին կրտսեր հրամանատարական կազմի ուսուցման դասընթացների ամփոփիչ քննությունները: Մինչև տարեվերջ զինված ուժերի զորամասերի սերժանտական կազմը կհամալրվի նորեկներով: Ուսումնական զորամասի հրամանատարը գոհ է քննությունների արդյունքներից՝ նշելով, որ իր ղեկավարած ստորաբաժանումը վեց տարի անընդմեջ լավ արդյունքներ է գրանցել:
Ամփոփիչ քննություններ հանձնեցին այս տարվա հունիս-հուլիս ամիսներին զորակոչված կուրսանտները: Բարեհաջող քննություններ հանձնելուց և կոչում ստանալուց հետո նրանք ծառայության կանցնեն այն զորամասերում, որոնց ամրագրվել էին զորակոչվելուց՝ վիճակահանությամբ:

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

Գնդապետ Ռ. Շահգելդյանի հրամանատարությամբ գործող զորամասի դիվիզիոնի հրամանատարի տեղակալ, մայոր Ահարոն Խաչատրյանը ծնվել է դեկտեմբերի 14-ին: Ծննդյան օրվա կապակցությամբ նրան շնորհավորում է զորամասի ողջ անձնակազմը.
-Սիրելի՛ մայոր Խաչատրյան: Սրտանց շնորհավորում ենք Ձեզ: Մաղթում ենք հաջողություններ եւ՛ ծառայության մեջ, եւ՛ անձնական կյանքում: Թող Ձեր բոլոր լուսավոր երազանքները իրականություն դառնան, եւ թող գալիք տարիները լինեն հաջողությունների եւ ձեռքբերումների տարիներ:
Եղեք ամուր, անպարտ, հպարտ ու բարի:

Հայրենիքի սահմանները պաշտպանող զորամասերից մեկում է ծառայում մեր որդի սերժանտ Արթուր Եսայանը։
Լրացավ Արթուրի 20-ամյակը, որն իր ծառայությունը կատարում է հպարտությամբ, մեծ պատասխանատվությամբ, սիրով ու նվիրումով։
Շնորհավորում եւ մաղթում ենք քաջառողջություն, կամք, ոգու արիություն, տոկունություն։
Բարի ծառայություն եւ բարի վերադարձ։

ԿՈՓՎԱԾ՝ ՖԻԶԻԿԱՊԵՍ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏՈՐԵՆ

Ուսումնական զորամասում ավարտվեցին ամփոփիչ եւ ավարտական քննությունները
Գնդապետ Ա. Պետրոսյանի հրամանատարությամբ գործող զորամասում ուսումնական փուլի ավարտական քննություններ են£ Վեց տարի անընդմեջ լավագույնը ճանաչված զորամասը դարձյալ պայքարում է լավագույնի կոչմանն արժանանալու համար: Ամփոփիչ քննություններից լավ արդյունքներ ցույց տվեցին փոխգնդապետ Գրիգոր Բաբայանը, մայորներ Արշակ Մանվելյանն ու Գուրգեն Բաբայանը, կապիտաններ Արթուր Հարությունյանն ու Հրանտ Գալստյանը, կուրսանտներ Մկրտիչ Գեւորգյանը, Հովհաննես եւ Մարտին Թոփչյանները:

ՀԱՅՐԵՆԻՔԸ ՄԵՐ ՀԵՆՄԱՆ ԿԵՏՆ Է

Մկրտիչ Գեւորգյանը ծառայում է գնդապետ Ա. Պետրոսյանի հրամանատարությամբ գործող ուսումնական զորամասում։ Զորամասի լավագույն զինվորներից է։ Բարեխիղճ եւ նվիրված ծառայության համար բազմիցս հրամանատարության կողմից խրախուսվել է։ «Մկրտիչը մարտկոցի հասարակական ակտիվների խմբի մեջ է ընդգրկված։ Բոլոր բնագավառներում օրինակելի, բազմակողմանի զարգացած երիտասարդ է»,- այսպես է բնութագրում իր ենթակային կապիտան Հմայակ Աշոտյանը։

Հորեղբորս տղան ամռանը ծառայության էր անցել քաղաքից ոչ հեռու գտնվող զորամասերից մեկում: Երբ մենք այցելեցինք նրան զինվորական երդման արարողության ժամանակ, նա այնքան էլ գոհ չէր իր ծառայությունից.
-Այստեղ շատ խիստ է, ամեն ինչ պետք է կարգ ու կանոնով անենք, որ չպատժվենք: Մի խոսքով, քիթ սրբելու ժամանակ չունենք:
Հիմա արդեն 6 ամսվա ծառայող է: Օրեր առաջ նա արձակման թերթիկ էր ստացել եւ տուն եկել: