#49 (1118) 17.12.2015 – 23.12.2015
Մարտական հենակետերից վերադարձի ճանապարհին կանգ առանք հենակետերի թիկունքն ապահովող պահուստային ստորաբաժանումում։ Թիկունքային այս հենակետում զինվորների ծառայությունն ինձ հիշեցրեց Նոբելյան մրցանակի դափնեկիր Մետերլինգի «Մեղուների կյանքը» ստեղծագործությունը։ Հայաստանի տարբեր բնակավայրերից զորակոչված տղաները իրենց ծննդավայրերին բնորոշ բարբառներից հետները քաղցր ու անուշ բառեր են բերել ու խճանկարի պես հարստացրել ինչպես իրենց ծառայության, այնպես էլ անցնելիք օրերը։ «Մեղուների կյանքը» հիշեցի, որովհետև, առաջինը` այստեղ բոլորն էլ զբաղված էին, ամեն մեկն ուներ իր աշխատանքը։ Երկրորդ և ամենակարևորը` նրանց հիմնական գործը ծառայությունը բարձունքներում, մարտական հենակետերում կանգնած իրենց ընկերներին ջրով, սննդամթերքով ապահովելն ու օգնելն է։
Նոյեմբերի 10-ին Մոսկվայի Պուշկինի անվան պետական թանգարանում տեղի ունեցավ ԱՊՀ երկրների եւ տարածաշրջանի երիտասարդ ստեղծագործողների «Русская речь» («Ռուսական խոսք») միջազգային գրական մրցույթը, որտեղ «Արձակ» անվանակարգում երկրորդ տեղի համար պարգեւատրվեց Լեւոն Շահնուրը (Շահնազարյան)` Հայաստանից։
♦ Նա թռել է 39 տեսակի ուղղաթիռով և ինքնաթիռով, մասնակցել է ավելի քան 100 ուղղաթիռների և ինքնաթիռների ձևափոխման ու կատարելագործման աշխատանքներին:
♦ Օդում անցկացրել է ավելի քան 5500 ժամ, թռել է Մ.Միլի ստեղծած բոլոր ուղղաթիռներով:
♦ 1978 և 1982 թվականներին Մի-24 ուղղաթիռով անձամբ հեղինակել է 368,4 կմ/ժ արագության և 10 տոննա բեռով` 6400 մ թռիչքային բարձրության 2 համաշխարհային ռեկորդ:
Ծնվել է Երեւանում: Ավարտել է մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ինստիտուտը: 2014 թվականի նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցված Մի-24 ուղղաթիռի հրամանատար:
2014 թվականի նոյեմբերի 22-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով հետմահու պարգեւատրվել է «Արիությանե մեդալով:
Թուրքիայի ռազմամիջուկային ներուժը մնացել է ընթացող բուռն իրադարձությունների ստվերում: Մինչդեռ այն սպառնալիք է մեր ողջ տարածաշրջանի համար, սպառնալիք, որ դեռ մինչև վերջերս ամբողջովին գիտակցված չէր և զարմանալիորեն քիչ էր շոշափվում:
Հայկական զինվորական ղեկավարությանը վարկաբեկելով, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական շփման գծից ապատեղեկատվություն տարածելով՝ ալիևյան վարչակարգը փորձում է թյուրիմացության մեջ գցել միջազգային հանրությանը՝ նպաստելով Մերձավոր Արևելքում նոր հակամարտություն ստեղծելուն ուղղված Անկարայի ստոր ծրագրերի իրականացմանը: Ծառայելով «ավագ եղբորը»՝ Ադրբեջանը միաժամանակ փորձում է ինչ-որ կերպ իրեն ապահովել կործանումից, օգտագործելով քարոզչության և զրպարտության հնացած մեթոդները: