Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#50 (1119) 24.12.2015 – 30.12.2015

ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ

Սպասեք մեզ,
Մենք
Դեռ
Կգանք…
Ծիծեռների գարնան կանչի,
Կռունկների երամի հետ
Կգանք
Դեռ
Մենք…

ԶՈՐԱԿՈՉ

Զորահավաքի օրերն են, այժմ միայն դիտողի դերում եմ, և ինչ-որ տեղից ինձ նույնպես նայում են. վայրը, անփոփոխ առարկայաձև ծածկույթը (լինի մայթ, խողովակ, թե ուրիշ բան, չմոռանամ այս հաստաբուն կաղնին) որ սառեցված հիշողություն ունի, հետևաբար դեպի քեզ վերադարձնող հայացք կարող է ձևավորել, կարծում եմ, սրան է ժողովուրդը «պատկերք» անվանում, ինչն էլ հիշողությունս ընդօրինակում և վերարտադրում է. այսպիսով, սրանից տարիներ առաջ կանգնած էի առջևիս մեծ դարպասների մոտ, որ ներս անցնեմ ու զորագրվեմ իմ բանակին, որը վաղուց՝ իմ սիրած պատմական գրքերով ու Արցախյան շարժման պատկերներով արդեն զբաղեցրել էր միտքս, դեռ այն տարիքում, երբ փայտից հրացան ես տաշում ու «երբ մեծանաս՝ ի՞նչ ես դառնալու» հարցին՝ զինվոր կամ գեներալ ես պատասխանում:

ՀԵՐՈՍՆԵՐԸ ՉԵՆ ՄԵՌՆՈՒՄ

…Աշխատասենյակիս դուռը բացում է սևազգեստ մի կին: Գոռ Օհանյանի բարեկամուհին է՝ տիկին Նազիկը: Բոլորովին վերջերս՝ դեկտեմբերի 17-ին, երբ հակառակորդը երեք կողմից հարձակվել էր առաջնագծի դիրքերից մեկի ուղղությամբ, ավագ լեյտենանտ Գոռ Օհանյանի գլխավորությամբ զինվորները մարտի են բռնվել: Հրամանատարը մահացու վիրավորում է ստացել, բայց նրանց հաջողվել է հետ շպրտել զինված հակառակորդին:

ՆԱԽԱԳԱՀ ՕԲԱՄԱՆ ՊԵՏՔ Է ԱԶԱՏԻ ԴԵՍՊԱՆ ԲԵՐԻՆ` ԻՊ-Ի ԴԱՇՆԱԿԻՑ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՀԱՃՈՅԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

Այժմ նույնիսկ աշխարհի ամենաանտեղյակ մարդը գիտե, որ Թուրքիան «Իսլամական պետության» գլխավոր մեղսակիցն է: Թուրքիայի հանցագործությունը փաստող անհամար հրապարակումներ են եղել համաշխարհային լրատվամիջոցներում: Զարմանալի է, բայց կա մի ամերիկացի դեսպան, որ կարծես անտեղյակ է Թուրքիայի կործանարար դերակատարությանը տարածաշրջանում, ոչ միայն Սիրիայում ու Իրաքում, այլ նաև Արցախում…
Ինչպե՞ս կարող է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) Միացյալ Նահանգների դեսպանը այդքան անտեղյակ լինել՝ իր ելույթում գովաբանելու Թուրքիայի «արժեքավոր» դերակատարությունը Արցախյան հակամարտության կարգավորման ջանքերում:

ՀԱՅ ԱՐՎԵՍՏԸ ՊԵԿԻՆԻ 2015 թ. ԲԻԵՆԱԼԵՈՒՄ

2015թ.-ին՝ Հայոց Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի տարում, Հայաստանում և արտասահմանում տեղի ունեցած բազում մշակութային նշանակալի միջոցառումներից մեկն էլ անշուշտ Չինաստանի մայրաքաղաք Պեկինի արվեստի միջազգային 6-րդ բիենալեում հայ ժամանակակից արվեստի ցուցադրությունն էր (սեպտեմբեր-հոկտեմբեր): Հայկական արվեստի ցուցադրությունը, որ կրում էր «Երազավայր» խորագիրը, ժամանակակից արվեստի լեզվով ներկայացնում էր հայ մշակույթն ու պատմությունը, պատմություն, որի մեջ առանցքային է դառնում Հայոց ցեղասպանությունը:

Աշխարհի ամենամոլեռանդ մահմեդական երկիրը, բացարձակ եւ ժառանգական միապետություն հանդիսացող Սաուդյան Արաբիայի Թագավորությունը, որտեղ պետական-պաշտոնական դավանանքը սուննի իսլամի արմատական-մարտնչող ճյուղն է՝ վահհաբականությունը, 2015թ. դեկտեմբերի 15-ի դրությամբ ստեղծել է իսլամական ռազմաքաղաքական դաշինք:
Դաշինքի նպատակն է հայտարարված, իբր, ԴԱԵՇ կամ ԻԼԻՊ՝ նույն ինքը՝ «Իսլամական պետություն» կոչեցյալ ահաբեկչական կազմավորման դեմ համատեղ պայքարը: Անշուշտ, այժմ նորաոճ է «հակաաբեկչական» անվան ներքո ագրեսիվ ռազմաքաղաքական դաշինքներ ստեղծելը…

«ԱՇԽԱՐՀԻ ԿԵՆՏՐՈՆԸ»

Պահեստազորի փոխգնդապետ Սարգիս Քառյանը արդեն ութերորդ տարին է, ինչ անցել է վաստակած հանգստի: Ազատամարտից հետո զինվորագրվել է հայոց նորաստեղծ բանակին, անցել բոլոր աստիճանները, հասել մինչեւ զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալի պաշտոնին: Պարգեւատրվել է ինչպես կառավարական, այնպես էլ գերատեսչական մեդալներով, բազմաթիվ խրախուսանք-պատվոգրերով: Պատերազմի դաշտում երեք անգամ ստացել է ցնցահարված, որոնք, տիկին Մանիկի ասելով. «Սկսել են իրենց զգացնել տալ»: Տիկնոջ՝ Մանիկի հետ նա բնակություն է հաստատել Սյունիքի մարզի Ալվանք գյուղում (Մեղրու շրջան), որտեղ նախկինում ապրում էին ադրբեջանցիները: Զբաղվում են հողագործությամբ, նռան այգի են տնկել` տարածքը ազատագրել-մաքրելով հսկա քարակտորներից: Գրեցի վաստակած հանգիստ, ու նույն պահին էլ աչքիս առաջ եկավ այդ տիտանական աշխատանքը, հսկա քարերն ու քարերից ազատված հողակտորը, որտեղ նորահարսի նման շարվել են նռնենիները` դեպի երկնի կապույտը մեկնած իրենց սաղարթներով: