Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#51 (1120) 31.12.2015 – 6.01.2016

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
«Քրիստոս Ծնաւ եւ Յայտնեցաւ
Մեզ եւ Ձեզ Մեծ Աւետիս»

ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈւԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ

Հարգելի գեներալներ, սպաներ, ենթասպաներ, զինվորներ, Հայոց բանակի քաղաքացիական հատուկ ծառայողներ և բանվոր-ծառայողներ:
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
2015 թվականը, ինչ խոսք, լարված տարի էր մեր բանակի` հատկապես մարտական հերթապահություն կատարող ստորաբաժանումների համար: Նկատի ունեմ հայ-ադրբեջանական պետական սահմանում և ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում թշնամու կողմից իրականացված նենգ ու ստոր գործողությունները: Բայց նշենք նաև, որ այդ լարվածությունը մեր մարտիկներին միաժամանակ փորձառություն բերեց և, ընդհանուր առմամբ, նրանք ավելի ուժեղ ու համարձակ դարձան:

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴ ՎՐԹԱՆԵՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ

Մեր հայրենեայց սիրելի՜ պաշտպաններ,
Տարեմուտ է վերստին: Ահավասիկ Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոներն են մոտենում մեր Հայրենիքի և աշխարհի տարբեր հատվածների փոթորկալի և խռովահույզ կյանքում: Երկու հազար տասնվեց թվականով պիտի անվանվի այն մեր անհատական և ընդհանրական կյանքում: Արդեն երկու հազար տասնվեց տարի է, ինչ Քրիստոս Աստված, մարմնանալով, մեր մարդկային բնության հետ նույնացել է` Իր կյանքի ու Խաչի օրինակով մարդկությանն ավետելով Խորհուրդ մե՛ծ, Խորհուրդ լուսավո՛ր, Խորհուրդ անմեկնելի՛, Խորհուրդ սքանչելագո՛րծ` այն է` սիրո միջոցով մարդու աստվածատիպ նկարագրի բյուրեղացման և Աստվածադրոշմ պատկերի վերականգնման համար` մարդկանց միջև խաղաղություն ու հաշտություն սերմանելով, սակայն աշխարհը, չընդունելով Քրիստոսի պատգամը, օր օրի ավելի ու ավելի է փոթորկվում:

ՄԻԱՍԻՆ« ՄԻԱՍԻՐՏ« ՄԻԱԿԱՄ

Սիրելի՛ զինվոր, իմ լավ բարեկամ, 2015թ.-ը եւս անցանք միասին, մեկ տարի եւս գումարվեց մեր եւ մեր ազգի կենսագրությանը։ Ուզենք-չուզենք՝ պիտի ետ նայենք։ 2015թ.-ի դռները փակելուց առաջ պիտի տեսնենք, թե ինչ ենք թողել հետեւում, ինչ ենք հանձնել պատմության դատին։ Կարեւորն այն է, որ կարողացել ենք կողքիդ լինել ե՛ւ տխրության, ե՛ւ ուրախության պահին, արձանագրել ենք ե՛ւ հաջողություններդ, ե՛ւ թերություններդ, հպարտացել ենք քո հաղթանակներով, կիսել ենք հոգսուցավդ, դառնալով քո դժվարին, բայց փառահեղ ճանապարհի վավերագիրը, քո հավատարիմ ուղեկիցը։

Սիրով ու ջերմորեն շնորհավորում ենք հայոց բանակի բոլոր զինծառայողներին Ամանորի եւ Սուրբ Ծնունդի առթիվ։
Ձեզանից յուրաքանչյուրը խորապես գիտակցում է, որ բանակը երկրի եւ ժողովրդի պաշտպանության հույսն է, եւ որքան կատարելության հասած լինի զինվորի, սերժանտի, սպայի ռազմական պատրաստվածությունը՝ այնքան հզոր կլինի ամբողջ բանակը։ Այդ հզորությունից է, որ դարավոր թշնամին զսպում է իր ագրեսիվ նկրտումները։

ՆՈՐ ՏԱՐԻՆ ՍՊԱՆԵՐԸ ԿՆՇԵՆ ՆՈՐ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈՒՄ

Դեկտեմբերի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Վանաձորում մասնակցել է սպաների ու նրանց ընտանիքների համար նախատեսված ծառայողական բնակարանների հանձնման հանդիսավոր արարողությանը, որին ներկա են եղել նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, այլ բարձրաստիճան զինվորականներ:
Սեյրան Օհանյանը, շնորհավորելով սպաներին եւ նրանց ընտանիքների անդամներին բնակարանամուտի կապակցությամբ, նշել է, որ զինծառայողների բնակարանային պայմանների բարելավումն ու սոցիալ-կենցաղային հարցերը մշտապես հանրապետության եւ ԶՈՒ ղեկավարության ուշադրության կենտրոնում են եւ արվում է հնարավորը, որպեսզի զինծառայողները, իրենց թիկունքում զգալով պետական հոգածությունը եւ զերծ մնալով կենցաղային խնդիրներից, բարեխղճորեն կատարեն ծառայողական պարտականությունները:

ՇԱՐԱՅԻՆ ՍՏՈՒԳԱՏԵՍ՝ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՅԱՆՈՒՄ

Դեկտեմբերի 25-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը այցելեց հանրապետական կենտրոնական հավաքակայան, որտեղ անցկացրեց շարային ստուգատես` տեղում դիտարկելով հունվարի 8-ին մեկնարկող ձմեռային զորակոչի նախապատրաստական ընթացքը: ԶՈՒ ԳՇ պետը շրջայց կատարեց հանրապետական կենտրոնական հավաքակայանում և ծանոթացավ կատարված նախապատրաստական աշխատանքներին:
Գլխավոր շտաբի պետը զրուցեց զորակոչի նախապատրաստական աշխատանքների մեջ ընդգրկված ծառայությունների պատասխանատուների հետ, տվեց ցուցումներ և հանձնարարականներ զորակոչի բնականոն ընթացքը սահուն ու թափանցիկ անցկացնելու համար: