#02 (1122) 28.01.2016 – 03.02.2016
Գրականության և բանակի մտերմությունը թելադրված է կյանքի կողմից և ունի իր պատճառները: Ի՞նչ է գրականությունը` հոգու շարժ ու ընթացք: Ի՞նչ է բանակը` հայրենիքը թշնամուց պահող-պահպանող Ուժ:
Կարծում եմ, որ գրողը՝ մարդու պաշտպանը, և զինվորը` հայրենիքի ու խաղաղության պաշտպանը, և՛ խաղաղ օրերին, և՛ պատերազմի ժամանակ պետք է փոխպայմանավորված գործեն:
Այս սուրբ՝ հայոց բանակի կազմավորման օրը, հազար-հազարավորների մեջ, որ հիմա ծառայում ու պաշտպանում են մեր հայրենիքը, ուզում եմ շնորհավորել նաեւ իմ թոռներին ու նրանց անունը տալ:
Նման բան թերևս վաղուց չէր եղել. հունվարի վեցին, մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան պատարագի ժամանակ, Էջմիածնի Մայր Տաճարում Ջրօրհնեքի, որ խորհրդանշում է Հիսուսի Մկրտությունը, Խաչի քավորը դարձավ հայոց բանակի բարձրաստիճան սպաներից մեկը: Իսկ հետո այդ օրհնված, սուրբ մյուռոնով օծված սուրբ Խաչը տարվեց սահմանամերձ զորամասեր, դիրքապահ զինվորների մոտ, որպեսզի այս թեժ ու լարված օրերին պահպանի […]