#04 (1124) 10.02.2016 – 16.02.2016
Ուսումնական տարվա պլանի և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի համապատասխան կարգադրության համաձայն՝ զինվորական ծառայության անվտանգության հանձնաժողովների աշխատանքը խթանելու համար զորամասերի և զորամիավորումների զինծառայության անվտանգության հանձնաժողովների նախագահների ու քարտուղարների հետ «Զինվորական ծառայության անվտանգության ապահովումն ու ԶԾԱ զորամասային հանձնաժողովի դերը» թեմայով փետրվարի 1-ից 6-ը արտագնա հավաք-խորհրդակցություններ են անցկացվել Գորիսի, Եղեգնաձորի, Սևանի, Լոռու, Երևանի և Արմավիրի կայազորներում՝ ԳՇ զորքերի ծառայության և զինվորական ծառայության անվտանգության վարչության պետի ղեկավարությամբ:
Պանթյուրքիզմը մնում է Թուրքիայի արտաքին և ներքին քաղաքական գծի քաղաքական-գաղափարական հիմքը: Երկրում կան ավելի քան 20 ոչ կառավարական կամ կառավարությանը կից կազմակերպություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի զբաղված են Անկարային բարեկամ կամ նրա հովանավորության տակ գտնվող պետությունների գոտու ստեղծման քարոզով:
Երբ ուսումնասիրում էի Հայաստանում նյարդավիրաբուժության հիմնադիր, հրաշագործ բժիշկ Սուրեն Զոհրաբյանի կյանքի անցած ուղին, իսկ այնուհետեւ վայելում էի նրա դրական կենսադաշտում լինելու եւ մոտ մեկդարյա իմաստնությամբ լեցուն մարդուն լսելու հաճույքը, ինձ համակում էր հեռավոր ժամանակներից եկող մի կարոտախտ:
Իբրև հայ կին, նաև իբրև մանկավարժ՝ մաղթում եմ մեր զինվորներին կորով, գիտակցական բարձր աստիճան և իհարկե անվտանգ ծառայություն և բարի վերադարձ: Թող հայ մայրերը միայն ու միայն ուրախության արցունքներով ճանապարհեն և դիմավորեն իրենց զավակներին:
Փետրվարի երկուսին Երեւանի Բարսեղ Կանաչյանի անվան արվեստի դպրոցի համերգասրահում տեղի ունեցավ Հայոց բանակի 24-ամյակին նվիրված համերգ-միջոցառում:
Ֆոլքլենդյան կղզիների համար Մեծ Բրիտանիայի եւ Արգենտինայի հակամարտությունը կարող էր ավարտվել Բուենոս Այրեսի միջուկային ռմբակոծությամբ:Հենց դրանով էր սպառնում Մարգարեթ Թեթչերը՝ պահանջելով, որ իրեն տրամադրեն ֆրանսիական արտադրության արգենտինյան հրթիռների գաղտնագրերը: Ի դեպ, նա ի վերջո հասավ իր նպատակին: