#09 (1129) 16.03.2016 – 22.03.2016
Զինված ուժերում յուրաքանչյուր զորամաս ունի մարտական խնդիրների կատարման իր մասնաբաժինը: Համազորային, հրետանային, ՀՕՊ, կապի, ինժեներասակրավորային եւ այլ զորամասերը ամեն օր զբաղվում են մարտական պատրաստությամբ, կատարելագործում դաշտային վարժվածության հմտությունները:
Հնագույն պատմություն ունեցող մի շարք բնիկ ազգեր` թալիշները, լեզգիները, ավարցիները, թաթերը անկախ իրենց կամքից հայտնվեցին Ադրբեջանի կազմում ու վերածվեցին երկրորդ կարգի քաղաքացիների. ըստ էության, իրենց հողում այդ ժողովուրդները դարձան իրավազուրկ տնվորներ:
Գարեգին Նժդեհի փողոցի 56 հասցեն է: Երկհարկանի տան արտաքին պատին ամրացված քարե հուշատախտակն ազդարարում է` Շուշիի հատուկ գնդի փոխհրամանատար, լեգենդար ազատամարտիկ, «Մարտական խաչ» առաջին և երկրորդ աստիճանի շքանշանների ասպետ Վարդան Ստեփանյանի (Դուշման) տուն-թանգարան-գրադարանն է:
Սահմանային ծառայության մասին գրելիս այլեւս պաթետիկ խոսքեր չեմ ասում: Սահմանային ծառայության հերոսները` ժամկետային զինծառայող ու պայմանագրային, կրտսեր հրամանատար ու հրամանատար, կարիք չունեն վերամբարձ գովերգման ու մեծարանքի:
Կրտսեր սերժանտ Երվանդ Մելքումյանը ծնվել է 1996 թվականի հունվարի 27-ին սահմանամերձ Բերդում: Նա վերջերս արժանացել է «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշանի:
Օրերս նորակոչիկ վարորդների լրապատրաստման դասընթացների շրջանակներում անձնակազմը կատարեց 50 կիլոմետրանոց երթարշավ: Գործնական վարժանքին մասնակցում էին գնդապետ Ա. Գյոզալյանի հրամանատարությամբ գործող զորամասի ինչպես նորակոչիկները, այնպես էլ արդեն իսկ որոշակի փորձառություն ունեցող զինվորները: