#09 (1129) 16.03.2016 – 22.03.2016
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից հետո Թուրքիայում նոր թափ է առել հայ ժողովրդի պատմության խեղաթյուրման եւ ցեղասպանության ժխտման քաղաքականությունը, որն անդրադառնում է նաեւ համշենցիների՝ բռնի իսլամացած հայերի վրա:
ՀՀ զինված ուժերում անձնակազմի մահացության, ֆիզիկական և բարոյահոգեբանական վնասվածքների քանակի նվազեցումը ներկա փուլում սպաների և ենթասպաների, ինչու չէ նաև կրտսեր հրամկազմի հիմնական խնդիրներից է:
Նախագահ Սերժ Սարգսյանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի նախագահ, ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի, խորհրդի արտագնա նիստի մասնակից խորհրդարանական պատվիրակությունների ներկայացուցիչների, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ Հայաստանի ու Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունների համապատասխան պաշտոնատար անձանց ուղեկցությամբ այցելել է մայրաքաղաքի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված Հայաստանի եւ Ռուսաստանի համատեղ ռազմաօդային ավիաբազա:
Հաճախ որևէ դպրոցի մասին խոսելիս որպես որակական ցուցանիշ մատնանշվում է այդ կրթօջախից բուհ ընդունվողների թիվը, սակայն դրա կողքին պակաս կարևոր ցուցանիշ չէ, թե դպրոցի սաներից քանիսն են արժանապատիվ, բարեխիղճ նվիրումով ծառայում հայրենիքին:
Սիրիայում փխրուն, բայց շարունակվող զինդադադարը, ահաբեկիչների դեմ ռազմական գործողություններում իշխանական ուժերի և քրդական ստորաբաժանումների հաջողությունները, արտասահմանից ուղիղ աջակցության կասեցումն ու տեղացի ազգաբնակչության հիասթափությունը կարող են հանգեցնել «Իսլամական խալիֆայություն» ինքնահռչակ միավորման մոտալուտ կերպարանափոխությանը:
Առաջին աշխարհամարտի տարիներին հայտնվեցին առաջին կին զինծառայողները: Ավելի ուշ՝ 1970-ական թվականներին, կանայք իրավունք ստացան զինված ուժերում ծառայության անցնելու որպես կամավոր պայմանագրայիններ: