Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#14 (1134) 20.04.2016 – 26.04.2016

ՀԱՂԹԱՆԱԿ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ

Գիտե՛ք` ինչու հաղթեցին: Որովհետեւ գիտեին, որ խրամատում են. ծանրամարտի այդ հարթակն իրենց խրամատն էր: Մնում է, որ մենք էլ հասկանանք, որ մենք էլ մեր խրամատում ենք` յուրաքանչյուրս մեր տեղում, մեր կարողացածի ու չկարողացածի չափով: Պարտավոր ենք:

ՀՐԱԴԱԴԱՐԸ ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆ Է ՊԱՐՏԱԴՐԵԼ

Ռազմական ակտիվ գործողությունների դադարեցումը Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի վաստակն է: Ես մտածում եմ՝ պատերազմը չընդլայնվեց միմիայն հայ զինվորի շնորհիվ: Հաստատված հրադադարը նույնպես նրա գործողությունների արդյունքն է:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱ ԶՍՊՄԱՆ ԵՎ ՎՐԻԺԱՌՈՒԹՅԱՆ ԶԵՆՔ

Ես՝ որպես ՀՀ զինված ուժերի ստեղծողներից մեկը, կարող եմ ասել, որ դրանք կազմակերպված են, ղեկավարվող, քաղաքականապես գրագետ: 20-ից ավելի տարիների ընթացքում հայկական զինված ուժերը կանգնած են եղել Ադրբեջանի դեմ: Եվ ոչ միայն, որովհետև մեր բանակը կանգնած է նաև Թուրքիայի Հանրապետության զինված ուժերի դեմ: Կրկնում եմ՝ մեր բանակը պաշտպանել է ոչ միայն Արցախը, այլև ողջ Հայաստանն ու աշխարհի հայությանը:

ՀՐԵՏԱՆԻՆ ՀՄՈՒՏ ՁԵՌՔԵՐՈՒՄ Է ԴԱՌՆՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՍՏՎԱԾ

Մարտկոցի չորս կողմում հրետակոծության հետքեր էին: Թեև մեկ օր առաջ էր կրակը դադարել, սակայն հրետանին ամբողջովին մարտական վիճակի մեջ էր` փողերը դեպի թշնամու դիրքերը պարզած: Հաշվարկներից յուրաքանչյուրը կարգի էր բերել իր խրամուղին, իրեն ամրակցված տեխնիկան, պահեստավորել արկերը… Միայն հրետանային մարտկոցի շուրջբոլորը պայթած արկերի փոսերն էին հիշեցնում քառօրյա պատերազմի մասին… Վաղը, մյուս օրը այս փոսերն էլ կհարթվեն, կկորչեն, բայց այս տղաների քաջագործությունները չեն մոռացվի, շուրթից շուրթ կանցնեն ու կդառնան լեգենդ…

ՆԱՊՈԼԵՈՆ ԲՈՆԱՊԱՐՏ

Իմ մարշալներից քաջ ոչ ոքի չեք գտնի, որովհետեւ նրանց երակներում հայի արյուն է հոսում:

ԴՈՒ ԻՄ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՍ...

Հպարտ եմ, որ այս դժվար օրերին բանակում որդի ունեմ: Ես ինձ լիարժեք հայ ու քաղաքացի եմ զգում եւ շնորհակալ եմ իմ որդուն, որ այդ հպարտության իրավունքը տվել է ինձ: Եվ ես հիմա ինձ իրավունք եմ վերապահում բարձրաձայն խոսելու իմ հայրենիքի մասին, բարձրաձայն գովերգելու մեր ազգը, քանի որ անմասն չեմ նրան պաշտպանելու գործից:

ՎԱՇՏԻ ՀԵՐՈՍԱԿԱՆ ՄԱՐՏԸ

Վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Հարություն Նալբանդյանը ներս է մտնում հոսպիտալի հիվանդասենյակ: Նրա աջ ձեռքին վիրակապ կա: Հագին զինվորական համազգեստ է, որ կարծես հուշում է` նա չի համակերպվում իր հոսպիտալացման հետ: Նստում է պատուհանի մոտ: Պատասխանում է որպիսության մասին իմ հարցերին, իսկ խորքում իր մտքերի հետ է, իր տղաների ու իրենց կռվի, իր ապրած քառօրյա պատերազմի հետ: