#15 (1135) 27.04.2016 – 03.05.2016
Արցախյան պատերազմում զոհված դավթաշենցիների այրիներին ենք հրավիրել: Թող հասկանան, որ իրենց չենք մոռացել, որ իրենց զոհողությունները գնահատում ենք ու երախտապարտ ենք: Կգան-կհավաքվեն հերոս հրամանատար Սամվել Գեւորգյանի անունը կրող դպրոցի դահլիճում: Մեծարանքի խոսքեր կլսեն՝ ասմունք, համերգ, հայրենասիրական ոգեշունչ երգեր: Հետո ամեն մեկը մի-մի ծաղկեփունջ կստանա կանանց տոնի առթիվ, նվեր` արծաթյա Աստվածաշունչ, հրեշտակ, շղթա ու դրամական աջակցություն:
Քանդակագործ Մարտին Կակոսյանը երկրային կյանքը լքեց ապրիլ ամսին և հիմա իր երկնային տարածքներից ցած է նայում և հսկում իր արծիվների թռիչքը…
ՀՀ ժողովրդական վարպետ Արմինե Հայրապետյանի գեղարվեստն ինքնատիպ է և՛ ձևով, և՛ բովանդակությամբ: Ձև ասելով` պետք է հասկանալ ազգային ասեղնագործության տեսակները, որոնք հնուց ի վեր ուղեկցել են հայ ժողովրդին` Վանի, Սվազի, Մարաշի, Այնթապի, Ուրֆայի և այլ տեղավայրերի ասեղնագործական դպրոցների ավանդները, որոնք Հայոց ցեղասպանության թոհ ու բոհի հետ ոչնչացան, անհետացան մեր բազմադարյա մշակութային այլ արժեքների հետ:
Զինվորական ծառայության անվտանգության ապահովման տեսանկյունից կանդրադառնանք պահակային ծառայության կազմակերպմանը՝ ներկայացնելով ընդամենը մի քանի դիտարկումներ, որոնցով առաջնորդվելու դեպքում կնվազեն պահակային ծառայության ԶԾԱ ռիսկերը:
Հոհենֆելսում (ԳԴՀ) տեղակայված ԱՄՆ ԶՈՒ միացյալ բազմազգ վարժական կենտրոնում ավարտին է մոտենում «Միաձուլված սուր-2016» բազմազգ զորավարժությունը, որին 2016թ. մարտի 29-ից մասնակցում է նաեւ ՀՀ զինված ուժերի 32 հոգանոց բժշկական ստորաբաժանումը: