#15 (1135) 27.04.2016 – 03.05.2016
Արևմտյան պատժամիջոցներից ազատված Իրանը ոտք է դրել տնտեսական ու ռազմաքաղաքական հզորացման նոր ուղի: Դրա արտահայտություններից են օրերս օտարերկրյա ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունները, թե Իրանն ու Ռուսաստանը համատեղ վիթխարի մի նախագիծ են ձեռնարկել, որը կարող ենք անվանել ռուս-իրանական «դարի կառույց»: Այդ մասին տեղեկություններ են հայտնվել թուրքական, իրանական, ռուսական մամուլում:
Երևանի թիվ 105 ավագ դպրոցում ձևավորված ավանդույթի համաձայն՝ տնօրինության, աշակերտական խորհրդի, երկրապահ կամավորական աշակերտների հետ համատեղ մայրության և գեղեցկության միամսյակի առիթով կազմակերպվեց հրաձգության մրցույթ օդամղիչ հրացաններից, որին ակտիվորեն մասնակցեցին հինգ տասնյակից ավելի աշակերտուհիներ:
Տաջիկստանում սկսվել են «Որոնում- 2016» ՀԱՊԿ երկրների ռազմական հետախուզության զորավարժությունները: Հետախուզական ուժերի առաջին համատեղ զորավարժության բացման արարողությունը տեղի ունեցավ Տաջիկստանի ԶՈՒ «Մագոբ» հրաձգարանում: Բացի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայից, բացման արարողությանը մասնակցել են նաեւ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը եւ Տաջիկստանի պաշտպանության նախարար Շերալի Միրզոն:
Համաձայն «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների՝ զինծառայողները ենթակա են ծառայողական պարտականություններ, մարտական հերթապահություն ու հատուկ առաջադրանք կատարելու և Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ զոհվելու (մահանալու) դեպքերից պարտադիր պետական ապահովագրության:
Զինվորական ծառայության ընթացքում, ծառայողական պարտականությունները կատարելիս և ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների ձեռք բերած հիվանդությունների, ստացած վնասվածքների և խեղումների պատճառական կապի վերաբերյալ որոշումներն ընդունվում են ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից` օրենսդրությամբ սահմանված կարգով:
Ապրիլի 22-ին Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Երեւան եւ նրա հայտարարությունները նոր հանգրվան դարձան Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի մակարդակով պաշտոնական Մոսկվան կրկին վերահաստատեց միայն խաղաղ ճանապարհով խնդրի հանգուցալուծման հեռանկարները, ինչը փաստացի Բաքվի կողմից իրականացրած ապրիլյան արկածախնդրության դատապարտումն էր: