#16 (1136) 04.05.2016 – 10.05.2016
Շաբաթվա ընթացքում ամեն օր մարտկոցում ճշտվել է մարտական հաշվարկը` ընթերցվել երեկոյան անվանականչին: Ստուգվել է անձնակազմի պարտականությունների իմացությունը տագնապի ազդարարման դեպքում:
Ապրիլյան դեպքերից մի քանի օր անց հերթական այցը կատարեցի առաջնագիծ, այս անգամ «ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎՆԵՐ» ռազմահայրենասիրական ՀԿ-ի նախագահ, գնդապետ Խաչիկ Ասրյանի հրամանատարությամբ գործող «ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎՆԵՐ» մարտական ջոկատի տեղակայման վայր` ԱՐԾՎԱՆԻՍՏ:
Մայիսի 1-ին լրացավ մեր հրամանատարի` մայոր Ռաֆիկ Ասլանյանի ծննդյան 40-ամյակը, մաղթում ենք նրան քաջառողջություն, անձնական երջանկություն, ծառայական հաջողություններ: Մեր զորամասը մայոր Ռ. Ասլանյանի հրամանատարությամբ պատվախնդրորեն է կատարում իր առջեւ դրված խնդիրները` նպաստելով մեր բանակի մարտունակության բարձրացմանը:
Քանի՜ տարի է՝ խաղաղ չէ մեր հողը…
Հիմա էլ մեր զավակներն են գնում պաշտպանելու հայրենիքի անդորրը:
Սահմանին ապրող մարդիկ մի ուրիշ ակնածանքով են զինվորին ճանապարհում բանակ…
Մեր որդին` Գարիկ Հարությունյանը, ծառայում է բանակում: Ով զինվորի ծնող է` մեզ լավ կհասկանա` ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան մտքերով սահմանին ծառայող զինվորի հետ ենք: