Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#20 (1140) 01.06.2016 – 07.06.2016

ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ԵՎ ԱՆԵԼԻՔ

Ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների վերլուծությունը ցույց տվեց, որ մեր բուժանձնակազմը լուրջ քննություն է բռնել: Վերջին երեք տարիների ընթացքում անցկացված բազմաթիվ զորավարժությունները, հավաքները, միջոցառումները ուղղված էին բժշկական ողջ ծառայության մարտական պատրաստականության բարձրացմանը: Մշակել էինք բժշկական ապահովման մեր մոտեցումները և հիվանդների տարհանման վերաբերյալ մեր մեթոդները: Այնպես որ՝ անակնկալի չեկանք:

ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԸ...

Մայիսի 27-ին Հայաստանի Հանրապետության շուրջ 25 հազար դպրոցականների համար 1400 դպրոցներում հնչեց վերջին զանգը` մատաղ սերնդի կյանքում խորհրդանշելով բացվող նոր էջը: Վերջին զանգի այս տարվա արարողությունը սակայն ինքնատիպ էր ու առանձնահատուկ. այն նվիրված էր հայոց բանակին ու զինվորին: Բոլոր դպրոցներում մեկ րոպե լռությամբ հարգեցին ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների հիշատակը:

ԵՐԿՐԻ ՎԱՂՎԱ ՏԵՐԵՐԸ

Երեւանի Մանուել Քաջունու անվան թիվ 54 դպրոցում եւս ավարտական դաս էր: Հրաժեշտի եւ շնորհակալության խոսքեր, ժպիտ, հուզմունք, թախիծ, ամեն ինչ միախառնվել էր: Միջոցառումը կրթօջախում սկսվեց լռության րոպեով` ի հիշատակ ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինվորների: Ուսուցիչ-աշակերտ խաղաղ բացվող ամեն օրվա համար շնորհակալական խոսքեր ուղղեցին սահմաններն անառիկ ու անսասան պահող զինվորներին:

ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ, ԶԻՆՎՈ՛Ր...

Մայիսի 21-ին լրացավ առաջնագծում ծառայող շարքային Վիտալի Գրիգորյանի 20-ամյակը: Նա մեր այն զինծառայողներից է, որին, վստահ ենք, մեծ ապագա է սպասվում իր մասնագիտության՝ լրագրության եւ այլ ասպարեզներում: Նրա ստեղծագործություններն արդեն իսկ հրապարակվել են «Հայ զինվոր» պաշտոնաթերթի էջերում:

6-1-1

Զորամասի հրամանատար, փոխգնդապետ Մարտին Ջհանգիրյանը ապրիլյան պատերազմից հետո պարգեւատրվել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով: Սա նրա երկրորդ պատերազմն է. առաջինի ժամանակ էլ տանկային ստորաբաժանման հրամանատար էր:

ՈՍԿԵ ԱՐԾԻՎԸ

Սա ձեր լսարանն է: Դասընկերներդ, դասախոսներդ վարանոտ մտնում են ներս ու կողք կողքի նստում երկարուկ սեղանի երկու կողմերում: «Մեր տեղերը նստենք»,- ցածրաձայն ասում է Շուշանը: Գարեգին Հարությունյանը սովորականի պես իր տեղում է` ծայրին, ուսուցչի սեղանի մոտ, հետո Լուսինեն է, հետո` Շուշանը: Աշոտը Շուշանի կողքին չի նստում: Շուշանի կողքի աթոռը դատարկ է: Աշոտը նստում է ազատ աթոռի կողքին: Կարիք չկա, որ նա բառերով ասի. նրա աչքերի մուգ տխրությունն այնքան խոսուն է դատարկ աթոռին նայելիս:

ՍԱՌՆԱՂԲՅՈՒՐ. ՀԱՂԹԱԿԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸ

1918 թ. մայիսի 16-ից 22-ը Արագածի հարավարևմտյան լանջում գտնվող Սառնաղբյուր գյուղի մերձակայքում տեղի ունեցած հաղթական ճակատամարտի շնորհիվ բազմահազար հայեր փրկվել են վերահաս կոտորածից, ապահովվել է Բաշ Ապարանի թիկունքն ու հաղթանակը թուրքերի դեմ: