Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#20 (1140) 01.06.2016 – 07.06.2016

ՄԵՆԱԿ ԵՆՔ ԵՎ ՊԵՏՔ Է ԱՊԱՎԻՆԵՆՔ ՄԻԱ՛ՅՆ ՄԵՐ ՈՒԺԵՐԻՆ

Ամեն ոք իր մասին է մտածում. իր երկրի սահմաններից այն կողմ եթե նայող կա, նայում է միայն հանուն իր շահերի: Ոչ ոք ոչ մի մարդ չի ուղարկի տաճկական ճակատ՝ տուն գնացող ռուսներին փոխարինելու համար: Եթե ընդհանուր ուժերով ճակատ պահելու խոսք էլ է լինում, դա լոկ խոսք է՝ զուրկ իրական հիմքից եւ անկեղծությունից:

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՄԵՐ ՄԵՏԱՔՍՅԱ ԷՋԸ

Հայաստանի Առաջին Հանրապետության՝ ազատ, անկախ Հայաստանի մասին պատմող մի նվիրական մասունք. Թեհրանում լույս տեսած «Առավոտ» օրաթերթի 1920թ. հունվարի 26-ի N 52 առանձին համարը՝ տպագրված… մետաքսե կտորի վրա։ Դաշնակից Պետությունների Վեհաժողովը հաստատել է Հայաստանի Հանրապետության անկախությունը։ Այդ ավետիսը Պարսկաստանում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչ իշխան Հովսեփ Արղությանին է պաշտոնապես հայտնել Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպան պ. Քոքսը։ Հիրավի, մետաքսե կտորի վրա գրվելիք ավետիս։ Թերթի առաջին էջի երկայնքով շեղակի խոշոր, կարմիր գլխատառերով գրված է. «ԿԵՑՑԵ՛ ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԸ»։

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ՝ 100 ՏԱՐԻ ԱՆՑ ԽՈՐԱԳՐՈՎ ՊԱՏԿԵՐԱԳԻՐՔԸ

ՀՀ մշակույթի նախարարության, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանը հրատարակել է «Պատասխան՝ 100 տարի անց» համալիր ծրագիրն ամփոփող համանուն պատկերագիրքը:

ՎԱՐԴԱՏՈՆ

…Եվ ինչո՞ւ չի կարելի Սայաթ-Նովային նկատել որպես հայ ժողովրդի կյանքի ու տանջանքի խորհրդանշանը-նրա պատմությունը: Հանճարի կնիքը ճակատին, քրիստոնեության խաչը ձեռքին, դաշույնը սրտի մեջ… Բայց պետք է ճանաչել Սայաթ-Նովային ու ծանոթացնել աշխարհքին, որ ամենքն էլ համոզվեն, թե չի կարելի հավիտյան թողնել էդ դաշույնը նրա սրտում…

ՔՈՒՐԴ ԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԳՅՈՒԼԹԱՆ ՔԸՇԱՆԱՔԻ ԽԻԶԱԽ ԵԼՈՒՅԹԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

Մենք ստիպելու ենք, որ դուք սրա համար թանկ գին վճարեք… Նրանք, ովքեր օրը ցերեկով կոտորել են խաղաղ բնակիչներին ոստիկանության աչալուրջ հայացքի տակ, և նրանք, ովքեր կարծում են, թե կարող են շրջանցել 35 մարդու սպանությունը և սպառնալ քրդերին, շուտով կգիտակցեն, որ այս ջարդերում իրենք են պարտվողները… Ոչ ոք մահից չի վախենում…

ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿԱՑՆԱՀԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹԸ

Ամեն հայ հիշում է 2004թ. փետրվարի 19-ին կատարված սահմռկեցուցիչ դեպքը Բուդապեշտում: ՆԱՏՕ-ի «Գործընկերություն` հանուն խաղաղության» անունը կրող ծրագրի շրջանակներում կազմակերպված դասընթացներին գործուղված կովկասյան թուրքը, այսպես կոչված ազերի սպա Ռամիլ Սաֆարովը, գիշերը քնած ժամանակ կացնով սպանեց նույն դասընթացի հայ մասնակից սպային՝ Գուրգեն Մարգարյանին…

ՀԱՄԵՐԳ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱՇԽԱՐՀԱԶՈՐԱՅԻՆՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻՆ

Մայիսի տասնութին աշխարհազորայինները առաջնագծից վերադարձան հարազատ օջախներ: Անցկացված վերջին հրահանգավորման ընթացքում, դիմելով իր ենթականերին՝ աշխարհազորայինների ջոկատի ղեկավար, պահեստազորի գնդապետ Արթուր Ալեքսանյանը (լեգենդար Ամարասի Արթուր) շնորհակալություն հայտնեց ջոկատի անդամներին` բարեխիղճ ծառայության համար պատվոգրեր հանձնելով առավել աչքի ընկած կամավորականներին: