#21 (1141) 08.06.2016 – 14.06.2016
Հարգելի՛ հրամանատար, զորամասի անձնակազմը շնորհավորում է Ձեզ ծննդյան տարեդարձի կապակցությամբ, մաղթում նորանոր վերելքներ և ձեռքբերումներ հայրենիքի ծառայության անձնվեր գործում:
Զինվոր որդի ունեցող մայրերը հպարտ են, որովհետև իրենք սովորական մայրեր չեն, հերոսներ ծնած մայրեր են: Մեր ընտանիքի հերոսը դու ես, որդի՛ս: Թող միշտ մեր տան ճրագը անմար լինի քո շնչով, իսկ հայրենիքի ճրագը` հայոց բանակով ու հայ զինվորով:
Մեր հող ու ջրի խաղաղությունը մեր զինվորներն են հսկում: Մեր որդին` Տիգրան Չիլինգարյանը, նրանցից մեկն է: Հունիսի 10-ը մեր զինվորի ծննդյան օրն է:
Օրերս «Հայ զինվորի» խմբագրությունը թերթի մեր լավ բարեկամ և մշտական ընթերցողներից՝ Արտյուշ Սանոսյանից մի նամակ ստացավ, որում նա բավական հետաքրքիր և սուր հարցադրումներ էր արել: Պարզվում է՝ նամակի հեղինակն իր թոռների հետ այցելել է Հայաստանի պատմության թանգարան, և նրանց զարմացրել ու վրդովեցրել է այն փաստը, որ 10-րդ դարի պատմական քարտեզում Հայաստանի կողքին «բազմել է», այսպես կոչված, Ադրբեջան անվանումը:
Մեր նպատակը աշխարհի առաջադեմ շատ երկրների նման հոսպիտալը երկրի թիվ մեկ բուժհաստատություն դարձնելն էր: Մենք և՛ կռվում էինք, և՛ միաժամանակ կազմակերպում բանակի բուժծառայությունը, բայց այսօր չեմ կարող ուրախությամբ չարձանագրել, որ մեր երկրի ռազմական բուժհաստատությունները ոչնչով չեն զիջում առաջնակարգ ու բնակչության շրջանում մեծ համարում ունեցող էլիտար բուժհաստատություններին:
Քույրս առողջական խնդիրների պատճառով բուժվում է Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնում: Գնացել էի տեսակցության, երբ տեղեկացա, որ հարևան հիվանդասենյակում ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ վիրավորված զինվորներ են բուժվում: Որպես կին, որպես մայր, որպես սովորական քաղաքացի չէի կարող անտարբեր լինել և որոշեցի անձամբ այցելել տղաներին: