#22 (1142) 15.06.2016 – 21.06.2016
Ես չեմ ճանաչում այս տղամարդկանց, որ եկել են խմբագրություն ու ասում են` մեր ընկերը դարձավ 50 տարեկան, մեր Արամի կեսդարյա հոբելյանն է հունիսի 19-ին: Նայում եմ նրա ընկերների փայլուն ու խանդավառված աչքերին, մարտական ընկերոջը բնութագրելու համար ճիշտ ու դիպուկ բառեր գտնելու ճիգից շիկնած դեմքերին ու փորձում եմ ճանաչել հոբելյարին: Ես հասկանում եմ, որ կա մի լավ մարդ, մի գեղեցիկ կենսագրություն, որին դեռ ծանոթ չեմ: Որ կա մի առինքնող, մի վեհ ու հերոսական պատմություն, որը չեմ պատմել մարդկանց:
Գնդապետ Արամ Պողոսյանը ծնվել է 1966 թվականի հունիսի 19-ին, Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում: Սկզբնական կրթությունը ստացել է գյուղի միջնակարգ դպրոցում: 1999թ.-ին ավարտել է ՀՀ ԶՈւ բարձրագույն հրամանատարական դասընթացները, 2003-2004 թթ.՝ Մոսկվայի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան: Արցախյան պատերազմի առաջամարտիկներից է:
Մեր որդին` Էդգար Մարտիրոսյանը, ծառայում է բանակում, կրտսեր սերժանտ է: Ով ծառայող որդի ունի, մեզ լավ կհասկանա` ամբողջ օրը մտքերով մեր զինվորի հետ ենք: Հունիսի 16-ը Էդգարի ծննդյան օրն է, եւ ցանկանում ենք «Հայ զինվոր» թերթի միջոցով շնորհավորել նրան:
«Վաշինգտոն պոստ» թերթի մայիսի 17-ի համարում Դեյվիդ Իգնատիուսի «Կարծիքի սյունակի» վերնագիրը՝ «Երբ դիվանագետները պատժվում են իրենց աշխատանքը կատարելու համար», դառը հիշողություններ արթնացրեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսի՝ Հայոց ցեղասպանության մասին խոսելու համարձակության համար հարկադրական հրաժարականի մասին, ինչպես նկարագրված է վերջերս լույս տեսած նրա «Պատանդված ճշմարտություն. Ամերիկան և Հայոց ցեղասպանությունը. Ի՞նչ էր երեկ: Ի՞նչ է այսօր» գրքում:
Աշխարհի մեջ չկա մի ուրիշ ժողովուրդ, որ այնքա՛ն ուժգին, այնքա՛ն մտերիմ կերպով կապված լինի իր հողին, որքան հայը։ Ես իմ ազգը չեմ համեմատում ոչ մեկ ազգի հետ, եւ հայը ոչ մեկ ուրիշ ազգի առջեւ գլխարկը հանելու պետք չունի։