Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#23 (1143) 22.06.2016 – 28.06.2016

ԲԱՆՔ ՄԵԾԱՑ

Ո՜վ հայրեր, ո՜վ պապեր, այս գավաթը խմում եմ, բայց առանց նվիրելու ձեր ոսկորներին։ Եթե դուք այս վանքերի տեղը, որոնցմով լիքն է մեր երկիրը, բերդեր շինեիք, եթե դուք սուրբ խաչերի եւ անոթների փոխարեն, որ սպառեցրին ձեր հարստությունը, զենքեր գնեիք, եթե դուք այն անուշահոտությանց տեղ, որ խնկվում են մեր տաճարներում, վառոդ ծխեիք, այժմ մեր երկիրը բախտավոր կլիներ։

ԵՎՐՈՊԱՆ՝ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՏԵՆԴՈՒՄ

Ֆուտբոլային գերտերությունները հաղթահարեցին առաջին փուլի արգելքը: Ռուսաստանի Դաշնության հավաքականը, որը լուրջ հավակնություններով էր Ֆրանսիա մեկնել, վաստակեց ընդամենը 1 միավոր և ստիպված եղավ հավաքել ճամպրուկները: Առաջնության հայտնություններն են Իսլանդիայի, Ալբանիայի, Հունգարիայի, Հյուսիսային Իռլանդիայի և Ուելսի հավաքականները:

ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ

1970 թվականին Մեքսիկայում անցկացված ֆուտբոլի աշխարհի առաջնության նախընտրական հանդիպումները Սալվադորի և Հոնդուրասի հավաքականների միջև դրամատիկ ավարտ ունեցան. երկու երկրների միջև սկսվեցին ռազմական գործողություններ: Պատերազմը պատմության մեջ մտել է «ֆուտբոլային» անվամբ: Իհարկե, ֆուտբոլն ընդամենը առիթ էր:

ԶԳՈՒՇԱՑԻՐ ԹԱՔՆՎԱԾ ԵՎ ԱՀԱԶԱՆԳՈՂ ԳԵՆԵՐԻՑ

21-րդ դարի ամենաարդիական և համամարդկային խնդիրներից մեկը գենոմային բժշկության առաջընթաց զարգացումն է: Մարդու գենոմի վերծանումը սկսվել է դեռևս 20-րդ դարի 70-ական թվականներից և մինչև օրս շարունակվում է այդ բավականին բարդ ինֆորմացիայի վերլուծությունը: Նախնական վերլուծության մոտավոր արդյունքները ներկայացվել են 2000թ.-ին` ըստ այդ տվյալների բացահայտվել է 28 հազար գեն և մոտ 3 միլարդ նուկլեոտիդ: