#25 (1145) 06.07.2016 – 12.07.2016
Հունիսի 18-ին հարավ-արևելյան զորամասերից մեկի զինծառայողներին անակնկալ էր սպասում. զորամաս էր այցելել «Ռազմիկ» թատերական հիմնադրամի գեղարվեստական խումբը:
Պատերազմը նոր է վերջացել: Ծառայությունն ուժեղացված է: Գումարտակի հրամանատար, մայոր Արմեն Վարդազարյանի հետ, որ հաստատուն ձայնով, խիստ, բծախնդիր և պահանջկոտ բնավորությամբ զինվորական է, շրջում ենք նրա իսկ պատասխանատվության տակ գտնվող հատվածում: Հրամանատարը ստուգում է ինժեներական կահավորման աշխատանքները, աչքի անցկացնում կրակակետերի դիրքերը: Կամ գոհունակությամբ գլխով է անում, կամ էլ որոշակի ցուցումներ տալիս: Ընթացքում զրուցում ենք: Գրի եմ առնում նրա հետևությունները.
Հայրենասերը այսօր սահմանին կանգնած զինվորն ու սպան են: Եվ պատահական չէ, որ մեր կազմակերպությունն անցած տարի համարյա վեց ամիս Արցախում մնաց: Այդ ընթացքում չորս մշակութային միջոցառում կազմակերպեցինք տարբեր զորամասերում, առաջնագծում: Եղանք նաեւ դպրոցներում, մանկապարտեզներում, մեր արվեստով հայրենասիրության ու նվիրվածության սերմեր ցանեցինք երեխաների մատաղ հոգիներում:
Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թիվ 150 մանկապարտեզի ավարտական հանդեսի պատվավոր հյուրերը զինվորներն են: Սաները մեծարեցին հայրենի հողի պաշտպաններին, շնորհակալական ջերմ խոսքեր ուղղեցին խաղաղությունը պահող-պահպանող, սահմանին աներեր ու քաջարի կանգնած զինվոր տղաներին. «Հայ զինվոր, դու անքուն գիշերներ ես անցկացնում, որ մենք հանգիստ քնենք:
Օրերս Մոսկվա քաղաքում «Պոկլոննայա գոռա» հուշահամալիրում տեղի ունեցավ ՌԴ ռազմական համալսարանի 97¬րդ հերթափոխի շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը: Այս տարի 992 շրջանավարտ ստացավ լեյտենանտի սպայական առաջին զինվորական կոչում, եւս 291-ը՝ մագիստրոսի որակավորում: Նրանցից 10¬ին գերազանց առաջադիմության համար շնորհվեցին ոսկե մեդալներ, իսկ անունները գրանցվեցին համալսարանի պատմության պատվո մատյանում:
Բարև, իմ սիրելի «Հայ զինվոր»: Հուլիսի 7-ին կլրանա հայոց բանակում ծառայությանս երկու տարին: Այդ երկու տարիների ընթացքում «Հայ զինվորը» դարձել է իմ ամենահարազատ թերթը: Հենց այդ թերթից եմ ստացել թարմ լուրեր մեր երկրի ու սահմանին տիրող վիճակի մասին, կարդացել հետաքրքիր նյութեր զինվորի ու սպայի ամենօրյա ծառայության, բանակին առնչվող տարատեսակ թեմաների մասին:
Ապրիլյան քառօրյա ռազմական դիմակայությունը եկավ` հերոսական իր պատմություններով կրկին դասեր տալու, եկավ` իր հետ նոր հերոսներ բերելու, հայոց դյուցազնավեպում կրկին անուններ ու հերոսապատումի էջեր գրանցելու համար: Եկավ, որ մենք նաև վերաիմաստավորենք 1990-ական թվականներին ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանության ժամանակ հանուն հայրենիքի իրենց կյանքը նվիրաբերած տղաների քաջությունն ու ինքնազոհությունը, խիզախությունն ու նվիրումը: