#27 (1147) 20.07.2016 – 26.07.2016
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ Թուրքիայի` ժողովրդավարության սկզբունքները ոտնահարող գործողությունները կարող են հանգեցնել նրան, որ երկիրը կորցնի անդամակցությունը ՆԱՏՕ-ին:
2016 թ. հունիսի 2-ին Օզդեմիրը հանդես եկավ կրքոտ ելույթով՝ ի պաշտպանություն Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի՝ միաժամանակ ընդունելով Գերմանիայի մեղսակցությունը այս զանգվածային ոճրագործության մեջ: Օզդեմիրը ծնվել է Գերմանիայում թուրք եւ չերքեզ գաղթականների ընտանիքում: Թուրքական ծագումով առաջին անձն է, որ ընտրվեց Բունդեսթագ (1994-2002 թթ.): 2013 թվականին նա վերադարձավ Գերմանիայի խորհրդարան՝ Եվրախորհրդարանում 2004-2009 թթ. պատգամավոր լինելուց հետո:
Օգոստոսի 8-ին Բաքվում նախատեսված է Ադրբեջանի, Իրանի ու ՌԴ-ի նախագահների հանդիպումը: Թեև հանդիպման հիմնաքարը լինելու է երեք երկրների միջև էներգետիկ-տրանսպորտային համագործակցությունը, ակնհայտ է, որ Ադրբեջանը կփորձի առավելագույն օգուտներ քաղել այդ հանդիպումից, նաև Ղարաբաղյան հիմնահարցի շրջանակներում:
Հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը Թուրքիայում ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո երկրի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը կարող է վերափոխել պետական կառավարման ողջ համակարգը և դառնալ միապետ: Կառավարման համակարգի վերափոխումից բացի, սպասելի է, որ Թուրքիան կտրուկ փոխի իր արտաքին քաղաքականության ուղեծիրը, և արդեն երևան են եկել դրա առաջին ազդակները: