#28 (1148) 27.07.2016 – 02.08.2016
Մեր փոքրիկ ու վիրավոր, մեր ազատատենչ, մեր տաղանդավոր հայրենիքի փրկության համար զոհաբերվածների անունները պատմության դասագրքերին պահ տալուց առաջ սրտից սիրտ ենք փոխանցելու, սիրելու ու փառաբանելու ենք նրանց հարազատներին, մենակ չենք թողնելու: Մեր սերը տուն ու հայրենիք ենք դարձնելու նրանց համար:
Պատերազմում զոհված յուրաքանչյուր զինվորի կիսատ մնացած կյանքի ետևում մի չգրված էջ կա` մի ճակատագիր, որի մասին, ցավոք, մինչև ապրիլյան չարաբաստիկ օրերը քիչ բան գիտեինք, հաճախ՝ ոչինչ:
Մեր որդին՝ Սամվել Ասատրյանը, ծառայում է բանակում եւ իր նման հազարավոր տղաների հետ ամուր ու անառիկ է պահում հայրենիքի սահմանները: Ով ծառայող զավակ ունի, մեզ լավ կհասկանա՝ ամբողջ օրը մտքերով նրա հետ ենք:
Անցյալ ուրբաթ շատ հայեր ոգևորվել էին` լսելով, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջում է տեղի ունեցել՝ նախագահ Էրդողանին տապալելու համար: Մի պահ նույնիսկ ես ընկա այդ էյֆորիայի մեջ, մինչ հիշելը, որ թեև Էրդողանը ֆաշիստ ղեկավար է, սակայն թուրքական զինվորականությունը շատ ավելի վատն է… Թուրքիայում կատարված ռազմական չորս հեղաշրջումների ժամանակ՝ 1960, 1971, 1980 և 1997 թվականներին, գեներալների պայքարը իշխանության համար մշտապես ուղեկցվել է զանգվածային ձերբակալություններով, խոշտանգումներով և սպանություններով: