#33 (1153) 31.08.2016 – 06.09.2016
Ապրիլյան պատերազմից հետո թեժ կետի վերածված հարավարեւելյան սահմանում է ծառայել հրաձգային վաշտի ջոկի գնդացրորդ, կրտսեր սերժանտ Խաչատուր Հարությունյանը («Կասկան»): Նա հայտնի էր որպես անվրեպ գնդացրորդ: Ավելի ճիշտ, Խաչատուրը ծառայել է հայտնի տասնութերորդ դիրքում, որին թշնամին այդպես էլ չկարողացավ տիրանալ: Ավելին, չկարողացավ անգամ դիրքի մատույցներին մոտենալ:
Օգոստոսի 23-ին Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին ընդառաջ բացվել է «Դարավոր Հայաստանի նորանկախ պետությունը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը: Հանդիսավոր բացմանը ներկա էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ցուցահանդեսը կազմակերպել է «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամը:
Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի՝ Արցախյան գոյամարտի նահատակների հուշահամալիրում կայացած համերգով օրերս ավարտվեց ՀՀ Երկրապահ կամավորականների միության կազմակերպած Արցախյան հերթական ուխտագնացությունը: Արդեն 20 և ավելի տարիների պատմություն ունեցող ուխտագնացությունը կայանում է ՀՀ բոլոր մարզերում, քաղաքներում ու բնակավայրերում, իսկ օգոստոս ամսի երկրորդ կեսին երկրապահներն անպայման այցելում են Արցախ: Եռասերունդ երկրապահը, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, այս օրերին լինում է Արցախի բնակավայրերում, այցելում մարտիրոսներին նվիրված հուշարձաններ:
Հեղինե Կարապետյանի որդին` Յուրա Խաչատրյանը, զոհվել է 1993թ.-ին: Անփարատ է որդեկորույս մոր վիշտը: Ու սրտում անթեղված ցավը դառնում է արցունքոտ տող եւ բանաստեղծություն:
Երբեք չեմ մոռանա 199… թվականի տոթ, տագնապալի ամառը՝ այն չարագույժ, հեղձուկ երեկոն, երբ կայազորային հոսպիտալներից մեկում, դեպի ուր վաղ առավոտից չէր դադարում խեղված եւ խաթարված ճակատագրերի հոսքը, արնոտ վիրակապերով, ֆորմալինի ու էլի ինչ-որ մահաշունչ գարշահոտությամբ պարուրված մարդկային մարմինների քաոսում տեսա նրան՝ վիրահատական սեղանին պառկած այն տարեց զինվորին, ով ծնկից վերեւ զուրկ էր երկու ոտքից, եւ ում չեչաքարի պես ծակոտկեն կերպարանքը, որի վրա ասես հենց նոր կոտորակ էին պարպել, հիմա էլ աչքիս է՝ մահառաջի երանության մեջ հավերժ խաղաղված…
Օրը անցավ լարված: Եղա 136-ում: Տղաների վիճակը շատ լավ է: Ամեն պահի սպասում ենք հակառակորդի հարձակմանը: Գիշերվա ժամը 1:00- ն է, և կրակոց չկա: Դա ավելի է սրում վիճակը. թշնամին կարծես դավադրություն է պատրաստում: Մեր տարածքի բոլոր պոստերում լռություն է: Գիշերը ահավոր մութ է: Այսօր չերևացին նաև անօդաչու սարքերը, ու դա է՜լ ավելի է նյարդայնացնում:
Ես շախմատի արքա Տիգրան Պետրոսյանին չեմ տեսել, բայց նրա համազգային զարթոնք առաջացրած պատմական հաղթանակի մասին շատ-շատ եմ լսել ու կարդացել: Անգամ այդ պատմական հաղթանակին ներկա եղած մարդկանց շուրթերից եմ լսել, թե ինչ է կատարվել այդ՝ հիրավի համազգային զարթոնքի օրերին մեր Հայրենիքում ու սփյուռքում: Ասում են, որ այդ տարի ծնված շատ հայ երեխաների, ի պատիվ մեր մեծ հայրենակցի, Տիգրան են կոչել: Մի անգամ որդիս՝ Ստեփանը, որ նոր-նոր սկսել էր հաճախել շախմատի խմբակ, ասաց. «Ես էլ եմ ուզում Տիգրան Պետրոսյանի նման շախմատ խաղալ…»: