#34 (1154) 07.09.2016 – 13.09.2016
Մեր բանակի հրետանին դժվարին ու փառահեղ ուղի է անցել: Հրետանու առանցքային դերակատարման մասին փոխաբերական անվանումն է հուշում՝ հրետանին պատերազմի աստվածն է: Հրետանավորները մարտական գործողությունների ժամանակ իրենց փայլուն են դրսևորել, այսօր էլ շարունակում են մասնագիտորեն կատարելագործվել, հարստացնել փորձը և զինվել նոր գիտելիքներով:
Ուսումնական կենտրոնում առօրյա եռուզեռ է։ Լսարաններում, ֆիզպատրաստության հրապարակում, կրակադաշտում մշտական տեղակայման զորամասեր մեկնել պատրաստվող ապագա կրտսեր հրամանատարները յուրացնում են հետևակի մարտական մեքենա վարելու առանձնահատկությունները, հղկում ու զարգացնում են մարտավարամասնագիտական, կրակային և ֆիզիկական պատրաստությունը։
Դավիթ Եգանյանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո իր ծննդավայր Սարիգյուղում բացել է հացի ու հացաբուլկեղենի թխման արտադրամաս: Անցել է 7 տարի, ու այսօր նա հացով ապահովում է Սարիգյուղը, մերձակա գյուղերը, ինչպես նաև տարածաշրջանի 8 գյուղերի դպրոցները: Դավիթ Եգանյանը 2019 թվականին արժանացել է «Տարվա լավագույն երիտասարդ գործարար» տիտղոսին: Նա լավագույններից մեկն էր նաև բանակում: Ծառայության ընթացքում քանիցս ճանաչվել է «Զորամասի լավագույն զինծառայող»:
Եվս մեկ ընտանիք ապրեց երջանկության սպասված ու բերկրալի պահեր: Այս անգամ միանգամից երկու մանկան ճիչ է լսվել Սաղումյանների ընտանիքում: Լույս աշխարհ են եկել 44-օրյա պատերազմում անմահացած Վարուժան Սաղումյանի երկվորյակ քույրերը՝ Աննան ու Մարիան:
Մարտական հերթապահությունը դիրքերում շարունակվում է: Կարգապահություն և նվիրում՝ սա է ամենակարևորը դիրքային ծառայությունն անթերի կազմակերպելու համար: Մեր սպաները, պայմանագրայիններն ու ժամկետայինները ամենօրյա պատրաստությամբ, զգոն և աչալուրջ ծառայությամբ լիարժեք իրականացնում են իրենց պարտականությունները: