#35 (1155) 14.09.2016 – 20.09.2016
Տեղեկատվության տրամադրման ի՞նչ եղանակներ պետք է ընտրել, ի՞նչ պետք է անի լրագրողը պատերազմական իրավիճակում, ինչպե՞ս տեղեկատվություն հայթայթել և փոխանցել մարտական գործողությունների վարման շրջանից, ինչպե՞ս խուսափել ապատեղեկատվությունից:
Միավորման ծառայության պետ, մայոր Կարեն Աթայանը մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմին բացատրում-հիշեցնում է անվտանգության պահանջները, հետաքրքրվում է զինծառայողների առողջական վիճակով, խնդիրների կատարմամբ. «Անվտանգության կանոնները պետք է պահպանվեն ցանկացած պայմաններում, անկախ հանգամանքներից: Ոչ մի դեպքում չի կարելի առանց սաղավարտի ու զրահաբաճկոնի մտնել խրամատ կամ էլ տարածքի մաքրությամբ զբաղվել. մի հանեք անգամ ջրի գնալիս:
Ղեկավարման համակարգը կատարելագործելու համար ապրիլյան առճակատումից հետո Արցախի զինված ուժերում տեղի են ունեցել նոր նշանակումներ, վերատեղաբաշխումներ: Կադրային փոփոխությունները չեն շրջանցել նաեւ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված պաշտպանական շրջանը: Այստեղ նորանշանակ է ոչ միայն հրամանատարը, այլեւ ղեկավար կազմի հիմնական կորիզը:
Օրերս գնդապետ Տիգրան Փարվանյանի ղեկավարությամբ 1-ին ԲԶ-ում տեղի ունեցավ կոնֆերանս, որին մասնակցում էին ենթակա զորամասերի, գումարտակների, դիվիզիոնների հրամանատարները:
մասնագիտական հավաք-խորհրդակցություն` ԲԶ ավագ սպա, մայոր Տ. Էմինի ղեկավարությամբ: Խորհրդակցության նպատակը ուսուցման հիմնական առարկաներից հավաքի մասնակիցների մոտ գործնական հմտությունների կատարելագործումն էր:
Ըստ ԶՈՒ անցկացված տեղեկատվական աշխատանքների կազմակերպման փորձարարական զորավարժության սցենարի, ՀՀ ՊՆ երրորդ բանակային զորամիավորման պատասխանատվության գոտում, այն է՝ հյուսիսարևելյան սահմանի ողջ երկայնքով, սեպտեմբերի 7-ին, ժամը 6.00-ին հակառակորդը սանձազերծում է հարձակողական լայնածավալ ռազմական գործողություններ` կիրառելով օդուժ, տանկեր, հրասայլեր, այլ զինատեսակներ ու հետևակային ստորաբաժանումներ: Անխնա հրետակոծվում են անգամ սահմանամերձ բնակավայրերը: