#35 (1155) 14.09.2016 – 20.09.2016
Մեր պաշտոնաթերթի էջերում պարբերաբար անդրադառնում ենք աշխարհում խաղաղության հաստատման գործում կանանց դերին: Կնոջն ի վերուստ տրված է կյանքի արարման առաքելությունը, ինչը նրան ակամա դարձնում է նաեւ այդ կյանքի պաշտպանության անխոնջ ջատագովը: Ամբողջ աշխարհում, ներկայումս, կանանց մի հոծ բազմություն անդուլ աշխատանք է տանում՝ պատերազմի ավերածություններից խուսափելու, մարդասիրության ու խաղաղ բանակցությունների ճանապարհը հարթելու նպատակով:
Պատերազմը միայն հակամարտող կողմերի զինվորների կռիվ չէ, որ զոհվում են, վիրավորվում մարտի դաշտում, պատերազմը նաեւ կորցրած, չապրած մանկություն է, երեխաներ, որոնք ծնվել են գերության մեջ ու իրենց վտիտ ուսերին տարել պատերազմի ողջ ծանրությունն ու դաժանությունը:
Օրերս «Qafqazinfo.az» կայքում կարդացի Շվեդիայում բնակվող ադրբեջանցի գրող-հրապարակախոս Վահիդ Գազիի տպագրված բաց նամակը: Նամակում Վ.Գազին պատմում է, որ նախօրեին հանդիպել է «Պատերազմի քամիները» համերգի ազդին, որի ծրագրում երաժշտության եվրոպական դասականների շարքում նշված էր նաև Արամ Խաչատրյանի անունը:
Եղբոր մարմինը (այն, ինչ մնացել էր նրանից) հողին հանձնելուց հետո՝ այգալացի հաջորդ օրը, Զելիմխանը վերադարձավ զորամաս։ Հարազատ եզերքից ինքնակամ օտարված աքսորականի նման դադարեց այլևս երազել… Առանց արյունակից, սիրելի եղբոր հայրենի լեռները անարձագանք թվացին, գյուղակը՝ ամայի։ Սալմանը զոհվել էր «ինտերնացիոնալ պարտքը» կատարելիս։
Աշնան առաջին ու ամենաջերմ օրը՝ սեպտեմբերի մեկին, ՀՀ հյուսիսարեւելյան սահմանի պահապան մեր զորամասը տոնում էր կազմավորման 23-րդ տարեդարձը:
Մեր որդին` Հայկ Հարությունյանը, զինվոր է, ծառայում է բանակում: Ով զինվորի ծնող է, մեզ լավ կհասկանա. ամեն ժամ, ամեն րոպե մտքերով նրա հետ ենք, զինվորական ամեն թեմա մեզ հոզում է, մեր սրտով անցնում: