Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#35 (1155) 14.09.2016 – 20.09.2016

ՀԱՄԱԶԱՐԿ ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ

Անցած տարվա ամառային զորակոչի ժամանակ զինկոմիսարիատում ծանոթացա Քաշաթաղի նորակոչիկների հետ: Այսօր նրանք իրենց սրբազան պարտքն են կատարում: Քաշաթաղի շրջանի Մարգիս գյուղում նոր էր բնակություն հաստատել Սամվել Օրդուբեկյանի բազմազավակ ընտանիքը: Նրա ավագ որդին՝ Արայիկը, նույնպես զորակոչիկների շարքում էր:

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴՐԴԱՊԱՏՃԱՌԸ ՊԱՆԹՈՒՐԱՆԻԶՄՆ ԷՐ, ՈՉ ԹԵ ԻՍԼԱՄԱԿԱՆ ԿՐՈՆԸ

Վերջերս Մայքլ Բերենբաումի, Ռիչարդ Լիբովիցի և Մարսիա Սաչս Լիթելի խմբագրությամբ հրատարակված «Հիշելով ապագայի համար. Հայաստան, Օսվենցիմ և դրանց սահմաններից դուրս» գիրքը գիտական զեկույցների մի հավաքածու է, որոնք ներկայացվել էին Լոս Անջելեսի Ամերիկյան հրեական համալսարանում, 2014 թ. մարտի 8-11-ը տեղի ունեցած համաժողովի ժամանակ:

ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ԵՎ ՊԵԿԻՆԻ ՄԻՋԵՎ ԼՈՒՐՋ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ

Սեպտեմբերի 4-ից 5-ը Չինաստանի Հանչժոու քաղաքում տեղի ունեցած «Մեծ քսանյակի» (G20) ղեկավարների գագաթնաժողովն ազդարարեց աշխարհաքաղաքական իրավիճակի նոր փոփոխությունների մասին և ամրագրեց ուժային բևեռների վերափոխումը: Երկու տարվա ընդմիջումից հետո իր դիրքերն է վերականգնում Ռուսաստանը, Չինաստանը դառնում է աշխարհի լիարժեք առաջնորդներից մեկը, պակասել է եվրոպական երկրների հեղինակությունն ու միջազգային կշիռը:

«ԿՐԿԻՆ ԴԻՐՔԵՐՈՒՄ»

Ոչ ոքի չեմ տեսնում, որովհետև տազ են արել, պոչները քաշել ետևի ոտքերի արանքը ու կուչ եկել, սսկվել ու սպասում են մինչեւ ամպը գա, ինչպես Համոն կասեր՝ հոտը գա, բայց հասկանում եմ նաև, որ տազ են արել մեր զինվորի ահից, մեր առյուծ, մեր արծիվ զինվորի, մեր կոմբատ Սահակյան Սամվելի. ես…ես…ձեր ցա՜վը տանեմ…