#42 (1162) 26.10.2016 – 01.11.2016
Ֆրանսիայի օրենսդիր մարմնի երկու պալատները մեկ անգամ եւս օրենք ընդունեցին՝ քրեականացնելով Ֆրանսիայի, ինչպես նաեւ միջազգային դատարանների ճանաչած ցեղասպանությունների ժխտումը կամ այլ ցեղասպանությունների, մարդկության դեմ գործած հանցագործությունների ժխտումը կամ նվաստացումը, եթե այն ուղեկցվում է բռնության եւ ատելության հրահրմամբ: Հոկտեմբերի 14-ին Ֆրանսիայի Սենատը 156 կողմ եւ 146 դեմ ձայների հարաբերակցությամբ հավանություն տվեց նոր օրենքին՝ հետեւելով խորհրդարանի հուլիսի 6-ի հաստատմանը (ձայների 305-157 հարաբերակցությամբ): Օրենքը ուժի մեջ կմտնի նախագահ Ֆրանսուա Օլանդի կողմից ստորագրվելուց հետո, ինչը նա խոստացել է անել:
Նոբելյան մրցանակը շվեդական ամենամյա բարձրակարգ մրցանակ է, որը հիմնվել է 1895թ. Ալֆրեդ Նոբելի կողմից: Այն շնորհվում է հեղինակավոր գիտական հայտնագործությունների, մշակույթի մեջ արված ներդրումների, հասարակության զարգացմանը նպաստելու համար: