#43 (1163) 02.11.2016 – 08.11.2016
1989 թվականն էր: Իմ ընկերներից մեկը` Վալենտինը, որը Հայկական ավիաուղիների պետն էր, մի անծանոթ տղամարդու հետ եկավ մեր տուն: Երբ տղամարդուն ներկայացնում էր մեզ, ասաց, որ նա Գերմանիայից է, ճարտարապետության դոկտոր, եկել է օգնելու երկրաշարժից տուժած շրջանների վերականգնման աշխատանքներին: Ճանապարհին Վալենտինը որոշել է Արա Բերքյանին մի բաժակ սուրճ հյուրասիրել մեր տանը:
Աշխարհի առաջին կին դեսպանը հայ է եղել: Գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ Անահիտ Հովհաննեսի Աբգարյան` Դիանա Աբգար (օրիորդական ազգանունը՝ Աղաբեկյան (1859-1937): Թեեւ աշխարհում՝ որպես առաջին կին դեսպան, ընդունված է համարել հեղափոխական գործիչ, դիվանագետ, նաեւ հեղափոխության սեքս խորհրդանիշ Ալեքսանդրա Կոլոնտային, որը 1923-1952թթ. եղել է ԽՍՀՄ դեսպանը Նորվեգիայում, Մեքսիկայում, Շվեդիայում, բայցեւայնպես, չոր թվերն իսկ հերքում են նրա՝ առաջինը լինելու փաստը, քանի որ Դիանա Աբգարը 1919-1920թթ. արդեն իսկ Հայաստանի Առաջին Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչն էր Ճապոնիայում:
Այն ժամանակից, երբ պայթած ռումբի բեկորը փչացրեց Հովակիմ ապոր ձեռքը, և նա, անպետք ճանաչվելով, ուղարկվեց թիկունք, տասնյակ տարիներ էին անցել, սակայն պատերազմի հեռավոր շունչը դեռ մխում էր նրա վիրավոր հոգում, իսկ սարսափը հավետ բյուրեղվել էր դարչնագույն, տառապած աչքերում։
2016 թվականի հոկտեմբերի 28-ին Հոլիվուդի փառքի ծառուղիում հանդիսավորությամբ բացվեց աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրի աստղը: Տաղանդավոր երաժշտի աստղը տեղադրվել է «Pantages» թատերական սրահի դիմաց, որտեղ էլ կայացել է 92-ամյա երգչի համերգը: