Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#46 (1166) 23.11.2016 – 29.11.2016

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՄԵԾ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ

Անկախությունից հետո մեր տոնացույցում պատմական մեծ իրադարձություններ հիշատակող բազում ամսաթվեր ավելացան, որոնք, այսպես թե այնպես, առնչվում են անկախությանն ու նրա պարգևած սրբազան արժեքների միակ պաշտպանին ու երաշխավորին` հայոց բանակին:

ԱԶԳ-ԲԱՆԱԿ

Պաշտպանական գերատեսչության ղեկավարի փոփոխությունը համընկավ այն ժամանակահատվածի հետ, երբ բանակաշինությունը հասել էր մի հանգրվանի, որից հետո առաջընթացի ու զարգացման համար անհրաժեշտ էին առաջին հերթին հոգեբանական, բարոյական ու գաղափարական խթաններ՝ ազգի համահավաքության, ներքին հանդուրժողականության, հավատի ու վստահության շեմը քայլ առ քայլ բարձրացնելով, ազգը համախմբելով այն ամուր ու կենտրոնաձիգ առանցքի շուրջ, որը կոչվում է հայրենիքի պաշտպանություն:

«ԱՄԵՆԱԶԵՆՔԸ». ԶԻՆՎՈՐԻ ՀԱՑԸ

Աղյուսանման բոքոնները` թեթեւակի կոշտ, կարմրադարչնագույն կեղեւով, դարսված են հատուկ փայտե արկղերում: Հացը հենց նոր է զորամաս հասել, դեռ տաք է: Թարմ բոքոնի բույրը ստիպում է ինձ մնալ տեղում եւ հետեւել ընդունման ընթացքին: Ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից: Գոյություն ունեն հացի ընդունման մի շարք պահանջներ, որոնք զորամասի համապատասխան ծառայությունը խստիվ պահպանում է:

ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ

Երբ պիտ, Մհե՛ր, ելնես ժայռից`
Հեծած քո ձին մութ դարերից,
Շողշողացնես թուր կեծակին,
Ցնծա, ճախրի հայոց ոգին:

ՄԱՐՏԻ ԴԱՇՏՈՒՄ ՆՐԱ ԶԵՆՔԸ ՖՈՏՈԽՑԻԿՆ Է...

Այս տարի նշվում է ֆոտոլրագրության 175-ամյակը: Ուստի մենք չենք կարող շրջանցել մեր այն ֆոտոլրագրողներին, որոնք անցնելով ամբողջ Արցախյան պատերազմով՝ վավերագրել են մեր պատմության այս կարևորագույն շրջանը: Այս անգամ մեր թերթի էջերում կհանդիպենք ռազմական լուսանկարիչ Մաքս-Արշակ Սիվասլյանին:

ՊԱՏԵՐԱԶՄԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԾԻՆ

Սահմանամերձ Բերդավան գյուղում եմ: Կտրվել եմ քաղաքի աղմուկից, փոշուց, վայելում եմ Նոյեմբերյանի դրախտային բնությունը: Գյուղամիջում տարեց մարդիկ զրուցում են, քննարկում աշխարհի մեծ ու փոքր հոգսերը, հետն էլ վայելում աշնան մարող արեւի շողերի ջերմությունը: Գյուղում խաղաղ է, միայն տների պատերին նշմարվող բեկորների հետքերն են վկայում, որ պատերազմը չի ավարտվել, որ հրադադարը պատրանք է միայն…

ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ

Այսօր շատ է խոսվում մարտական գործողությունների նախապատրաստման և վարման ժամանակ անձնակազմի հոգեբանական պատրաստության, ինչպես նաև զինվորի հոգեբանության վրա մարտի ազդեցության մասին: