#46 (1166) 23.11.2016 – 29.11.2016
«Ամեն ամիս աշխատավարձից 1000 դրամ զինծառայողների սոցիալական խնդիրներին հատկացնելը ոչ միայն արդար է, այլ նաև պարտադիր, եթե մենք ուզում ենք ապրել պաշտպանված ու ամուր երկրում»,- Ազգային ժողովի նիստում ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Մանկավարժական համալսարանի դահլիճում կայացավ պրոֆեսոր Հրանտ Պատրիկյանի «Արյան կանչով» գրքի շնորհանդեսը: Գիրքը պատմում է 1989-1994 թթ. Արցախյան ազատագրական պատերազմին մասնակցած բուհի շրջանավարտների, դասախոսների, աշխատակիցների և ուսանողների մասին: Մինչ միջոցառումն սկսելը ներկաները ծաղկեպսակ դրեցին համալսարանի տարածքում տեղադրված խաչքարի մոտ, հարգանքի տուրք մատուցեցին զոհվածների հիշատակին:
Իրաքահայերի հոգեւոր առաջնորդ Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանի ձեռամբ հոկտեմբերի 14-ին Իրաքի հյուսիսային Քիրքուք քաղաքում տեղի է ունեցել նորակառույց հայկական եկեղեցու օծման արարողությունը:
Կիլիկիան գտնվում է Փոքր Ասիայի հարավ-արևելքում: Հարավից այն եզերում է Միջերկրական ծովը, իսկ հյուսիսում նրա սահմաններն անցնում են Կիլիկյան Տավրոսի լեռներով: Արևելքում Կիլիկիայի սահմաններն անցնում են Ամանոսի (Սև) լեռներով: Նշված տարածքը բնաշխարհագրական առումով բաժանվում է երեք մասի: Հյուսիսարևելյան լեռնային հատվածը կոչվում է Լեռնային Կիլիկիա: Հարավարևելյան շրջանները, որոնք ընդարձակ դաշտավայր են կազմում, հայտնի են Դաշտային Կիլիկիա անունով:
Եֆրեյտոր Յարոմինասը գումարտակի ամենաբարձրահասակ զինվորն էր։ Ոչ ավել, ոչ պակաս՝ երկու մետր բոյ ուներ։ Եվ եթե շարունակելու լինենք «ամենայով» կազմվող բնութագրումների շարքը, ապա առավել ուշագրավներից պետք է համարել ևս երկու հատկանիշ. եֆրեյտոր Յարոմինասը գումարտակի ամենաուժեղ և ամենամիամիտ զինվորն էր։
Օրերս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն տվեց Հայաստանի եւ Ռուսաստանի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման (ԶՄԽ) մասին Հայաստանի հետ համաձայնագրին: Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը եւ ԱԳՆ-ին հանձնարարված է համատեղ բանակցություններ վարել հայկական կողմի հետ, ապա եւ համաձայնության հասնելուն պես ստորագրել նշված համաձայնագիրը:
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, թե Լոզանի 1923 թվականի պայմանագիրը անարդարացիորեն պարտադրվել է թուրք ազգին և պետք է վերանայվի, բուռն արձագանք գտավ ինչպես նրա անմիջական հարևանների, այնպես եւ ԵՄ և ԱՄՆ ղեկավարության շրջանում: Առաջին հերթին Թուրքիայի ղեկավարի այդ հայտարարությունը քննադատության ենթարկեց Հունաստանը: