2016
«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպությունը ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ իրականացնում է «Մենք ձեզ հետ ենք» խորագիրը կրող բարեգործական նախաձեռնությունը, որի նպատակը ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների եւ կամավորականների ընտանիքներին հոգեբանական աջակցություն ցույց տալն է:
Արշիլ Գորկին (իսկական անունը` Մանուկ Ոստանիկ Ադոյան) ծնվել է 1904թ. Վանա լճի ափին գտնվող Խորգոմ գյուղում: Մանուկը պապիկի անունն է, իսկ Ոստանիկը մոր` Շուշանի գյուղի (ներկայիս Գևաշն է): Գորկի ազգանունը վերցրել է ռուս նշանավոր գրող Մաքսիմ Գորկու ազգանունից, որին պաշտում էր, և որի «Հատակում» պիեսը խոր ազդեցություն էր թողել նրա վրա:
Բյուզանդիան չէր կարող հաշտվել Կիլիկիայի կորստի հետ, ուստի Հովհաննես Կոմնենոսը 1137թ. գարնանը մեծ բանակով մտավ Դաշտային Կիլիկիա: Օգտվելով թվական գերակշռությունից, բյուզանդացիները գրավեցին Տարսոնը, Ադանան եւ Մսիսը, իսկ 37 օրվա պաշարումից հետո՝ Անաբարզան: Լեւոնը փոքրաթիվ ուժերով ամրացավ Վահկա բերդում, որը վեցամսյա հերոսական պաշտպանությունից հետո ընկավ:
Ինչպես ցույց են դալիս Զանգեզուրում և Արցախում կատարվող հետագա զարգացումները, Անգլիայի ներկայացուցչությունը, ի դեմս գլխավոր կոմիսար գեներալ Թոմսոնի, չէր կարող համակերպվել Հայաստանի կառավարության որոշման հետ և ճանաչել Արսեն Շահմազյանի լիազորությունները՝ որպես Զանգեզուր-Արցախի գեներալ-նահանգապետ:
Պակիստանի նախագահ Մամնում Հուսեյնն ու Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովն անցած շաբաթ տեղի ունեցած հանդիպման ընթացքում պայմանավորվել են արագ ավարտին հասցնել երկու երկրների համատեղ տնտեսական նախագծերը։
Պրոֆեսոր Թաներ Աքչամը լուրջ հարված է հասցրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրքական ժխտումներին: Վերջերս հրատարակված իր «Նայիմ բեյի հուշերն ու Թալեաթ փաշայի հեռագրերը» գրքում պրոֆ. Աքչամը վերջնականապես տապալեց թուրքական համառ ժխտումները Նայիմ բեյի գոյության և հեռագրերի իսկության վերաբերյալ: