2016
Օրերս հայկական բանակում տեղի ունեցած ցավալի միջադեպը, որի հետեւանքով զոհվել է ազգությամբ եզդի զինծառայողը, իրոք, մեծ վիշտ է պատճառել ինչպես նրա ծնողներին եւ ազգակիցներին, այնպես էլ բոլորիս: Ցավալի է, երբ դեռեւս չպարզված հանգամանքներում կամ անհեթեթ պատճառով զոհվում է երիտասարդ, ավյունով լի մարդը, որը դեռ շատ բան ուներ անելու եւ շատ բաներ կաներ իր ընտանիքի, իր ժողովրդի եւ իր հայրենիքի համար:
Տարածաշրջանի համար բավականին բարդ իրավիճակում Հայաստանն ընդունեց ՀԱՊԿ նախագահությունը: 2016թ. ՀԱՊԿ-ում մեր նախագահության առաջնահերթություններից մեկը, ինչպես նշել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, կազմակերպության խաղաղապահ բաղկացուցչի հետագա զարգացումն է:
Փետրվարի 15-ին զինված ուժերում մեկնարկեց 2016 թվականի ձմեռային ուսումնական փուլը, որը խաղաղապահ բրիգադում արդեն բնականոն հունի մեջ է ընկել: Մենք մասնակցեցինք վաշտի հրամանատար, մայոր Արտակ Մարտիրոսյանի ղեկավարությամբ անցկացվող մարզումներին, որոնց ընթացքում զինծառայողները կատարելագործում էին իրենց հմտությունները, ամրապնդում արհեստավարժությունը:
Վերջին տարիներին ուսումնական զորամասերում նկատվում է կարգապահության բարձրացման շարժ, ինչը պայմանավորված է նաև բանակ-հասարակություն կապերի ամրապնդմամբ, ռազմական ոստիկանության և ծնողական խորհուրդների արդյունավետ աշխատանքով:
Ժամանակակից զինված ակտիվ գործողությունների ընթացքում զոհերի և տուժածների ճնշող մեծամասնությունը խաղաղ բնակչությունն է կազմում: Այս պարագայում կանայք սովորաբար հայտնվում են զոհի և մշտական խնամքի կարիք ունեցողի կարգավիճակում:
ԽՍՀՄ ռազմարվեստի պատմության մեջ անգնահատելի է ԽՍՀՄ հերոս, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի ավանդը: Նա ծնվել է 1906 թ. փետրվարի 18-ին, Ելիզավետպոլի նահանգի (Հյուսիսային Արցախ) Չարդախլու գյուղում: Հայրը՝ Խաչատուր Բաբաջանյանը, իր բազմանդամ ընտանիքը կերակրում էր հովվությամբ: