Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

2016

ՊԱՏԵՐԱԶՄԸ ԴԵՌ ՏՐՈՓՈՒՄ Է ՆՐԱՆՑ ՍՐՏՈՒՄ...

27 տարի առաջ փետրվարի 15-ին խորհրդային զորքերը դուրս բերվեցին Աֆղանստանից: Ավարտվեց պատերազմը, որը խլեց ավելի քան 15000 խորհրդային զինվորի կյանք, շուրջ 11000-ը դարձավ հաշմանդամ:

ՌՈՒՍ ԿԱԶԱԿՆԵՐԸ... ՆՈՐ ՋՈՒՂԱՅՈՒՄ

Այն, ինչ պատմելու եմ, բարեկամության մասին է՝ հայ-ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության մասին: Այն, ինչ պատմելու եմ, լսել եմ 1960 թվականին իմ հայրենակից, նորջուղայեցի Հարություն Գլանդյանից: Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում այս պատմությունը մոռացվել է, և քչերն են հիշում…

ԱՐԴՅՈՔ ԻՆՁ ՀԱՅՐԵՆԱՍԵ՞Ր ԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ

Ռուսաստանում կինոյի ասպարեզում անցկացվող «Ոսկե արծիվ» մրցանակաբաշխությանը 2015 թ. լավագույն ֆիլմ է ճանաչվել մոսկվայաբնակ կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմը:

«ՈՒԽՏՅԱԼՆԵՐԸ»

Ուրֆայի 24-օրյա հերոսական ինքնապաշտպանությունը հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի պատմության փառավոր էջերից է։ Հերոսամարտին նվիրված մի շարք գրքեր, բազում հոդվածներ, փաստավավերագրական ֆիլմեր կան՝ գրված ու նկարահանված հայերի և օտարազգիների կողմից:

ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑ

«Գլոբալ Բրիջ» դպրոցը հիմնադրվել է 2007 թվականին, իսկ որպես ավագ դպրոց գործում է 2015 թվականի սեպտեմբերից: Ծանոթությունը կրթօջախի հետ կայացավ պահեստազորի գնդապետ Արայիկ Հարությունյանի միջոցով, որը վերջերս է նշանակվել դպրոցի զինղեկ:

ԱԼԱԶԱՆ ՄԱՅԻՍԻ ԺԱՄԱՆԱԿԸ

Մայիս Ավետիսյանը (Ալազան Մայիս) Շարժման առաջին իսկ օրերից ակտիվորեն մասնակցել է ԼՂՀ Բերդաձոր գյուղի պաշտպանությանը, եղել Երասխավան, Եղեգնաձորի շրջանի Խաչիկ, Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար գյուղերում, օգնել կազմակերպելու պաշտպանությունը:

ԹԱԼԵԱԹԻ ԶԵԿՈՒՅՑԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՏՈՐԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Թալեաթ փաշան՝ Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչը, 1921 թվականին բրիտանացի հետախույզ Օբրի Հերբերտին տված հարցազրույցում ասել է, որ «հուշագիր էր գրել հայկական կոտորածների մասին»: