2016
Ամերիկահայ զինյալներ կազմակերպությունը ստեղծվել է 2007 թվականին Հովհաննես (Ջան) Սուրուչլյանի կողմից Լոս Անջելեսում: Կազմակերպության նպատակն է համախմբել հայ երիտասարդներին՝ սովորեցնելու արտակարգ իրավիճակներում առաջին օգնությունը հասցնել անհատներին, բնակչությանը, գոյատեւել արտակարգ իրադրության պայմաններում, կարողանալ օգտվել բժշկական, զինվորական զանազան միջոցներից, գործիքներից, որոնք անհրաժեշտ են առաջին օգնություն ցուցաբերելիս:
Մեր հասարակության եւ պետության ազատ, անվտանգ, ապահով զարգացման երաշխավորն ու ապավենը մեր զինվորն է, մեր զինված ուժերն են: Փառք Աստծո, որ նրանք հաջողությամբ կատարում են իրենց առջեւ դրված խնդիրները
Ֆաշիզմի դեմ մղված մարտերում հերոսի մահով ընկան ու իրենց անունը փառքով պսակեցին մեր ժողովրդի բազմաթիվ խիզախ զավակներ: Նախկին ռազմաճակատայիններից նրանք, ովքեր բախտ ունեցան տեսնելու մեծ հաղթանակը, պատերազմից հետո սկսեցին իրենց խաղաղ աշխատանքով շենացնել հայրենի երկիրը:
Հայոց բանակի 24-ամյակի նախօրեին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում բացվել է հայոց բանակին նվիրված գրքերի ցուցադրություն՝ «Հայոց բանակ» խորագրով:
Ագարակի շրջակա ժայռերի կատարները ողողվել են արեւի բոսորագույն ցոլքերով: Անշարժ լռության մեջ լսվում է միայն Արաքսի խշշոցը: Հետո ամեն օրվա նման հնչում է շեփորականչը, եւ լռությունը մեկեն չքանում, բարձրանում է լեռները, որտեղ ամբողջ գիշեր կանգնում են մեր զինվորները:
Սմբատ Քոչարյանը ուսումնական կենտրոնում սովորելուց հետո ծառայության անցավ զինված ուժերի զորամասերից մեկում: Ծնողները հպարտությամբ են պատմում իրենց զինվոր որդու մասին: Ու երբ ծանոթանում ես ծնողների կենսագրությանը, հասկանում ես, որ հպարտություն բառը այստեղ կարելի է հասկանալ այսպես՝ վաստակած, ձեռք բերված հպարտություն: