2016
Հունվարի 22-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվեց հայրենասիրական դաստիարակության բնագավառում 2015թ. կատարված աշխատանքների արդյունքների ամփոփմանը նվիրված խորհրդակցություն: Խորհրդակցությանը մասնակցում էին գերատեսչությունների ղեկավարներ, բարձրաստիճան զինվորականներ, ոստիկանության եւ տարածքային կառավարման մարմինների, ուսումնական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հայոց բանակի կազմավորումը 24 տարիներ առաջ մեր նորանկախ հայրենիքի մեծագույն ու կարևորագույն ձեռքբերումներից մեկը դարձավ, որով հայ ժողովրդի դարավոր հայրենապաշտպան պայքարի պատմության մեջ մի նոր փառավոր էջ բացվեց: Ցավոք, այդ էջը գրվեց ոչ թե թանաքով, այլ հերոսների արյունով:
Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սաների մասնակցությամբ ինստիտուտի անձնակազմի և Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Նորայր ավագ քահանա Բաղդասարյանի նախաձեռնությամբ հունվարի 23-ին Սբ. Սարգսի տոնին նվիրված հանդիսություն անցկացվեց նաև Երևանի Նոր Նորքի Սբ. Սարգիս եկեղեցում:
ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. պահեստի գեներալ-մայոր: Մարդ, որ 12 տարի ղեկավարել է ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերն ու հրետանու վարչությունը: Մարդ, որ գիտի և իր աչքով է տեսել` ինչպես ստեղծվեց բանակը, ինչպես կայացավ, ինչպես դարձավ պատմական փաստ: