Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

2016

Նրանք պաշտպանում էին հայրենիքը. Օհանջան՝ հրեղեն ոգի**

Վորոնեժցի լրագրող Վալենտին Կոտյուխը նամակով դիմել էր մեզ՝ խնդրելով ճշտել եւ տվյալներ տրամադրել իրեն (եթե այդպիսիք հնարավոր է գտնել) հայազգի օդաչու, կործանիչի հրամանատար, կրտսեր լեյտենանտ Արտյուշա Օհանջանյանի մասին, որը Վորոնեժի մոտակայքում 1942 թվականի հուլիսի 8-ին հերոսաբար զոհվել է՝ իր այրվող ինքնաթիռով խոյահարելով թշնամական տանկերի կուտակումները:

ԴԻՐՔԵՐՈՒՄ  ՀԱՎԵՐԺԱՑԱԾՆԵՐԸ

Ժամկետային զինծառայողներ Աղասի Գրիգորյանն ու Ռուբեն Ալեքսանյանը նույն հետախուզական ստորաբաժանումից էին: Դեկտեմբերի 18-ին ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումը փորձ ձեռնարկեց ներխուժելու միջդիրքային տարածք: Տղաները դարանում էին:

ԶԻՆՎՈՐԸ

Զինվորն առաջինն է տեսնում Գարնան առաջին ձնծաղիկը, Նա կանգնած է խրամատում աննկատ Եվ շնչում է հողի ու ծաղկի  հոտը: Ձնծաղիկն ասում է. – Արի, պոկիր ինձ: Խեղճ ծաղիկ, ի՞նչ գիտի, Որ ձների միջից վեր ելած իր գլխիկը Չի ըմբռնում մարդու թիկունքից ու դեմից Հարվածելու թշնամությունը: Է՛յ, ժամանակներ, երկրներ, դիվանագետներ, Զինվորն առաջինն է տեսնում ու լսում […]

ՕՐՀՆԱՆՔՈՎ ՃԱՆԱՊԱՐՀԵՑԻՆ

Հունվարի 18-ին Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում՝ զինկոմիսարիատի մոտ մարդաշատ էր. սկսվել է 2016 թվականի ձմեռային զորակոչը: Շրջանի տարբեր բնակավայրերի զորակոչիկները ծնողների, բարեկամների, ընկերների ուղեկցությամբ տեղ էին հասել և ներկայացել զինկոմիսարիատ:

ՆԱՄԱԿ ԻՄ ԱՐԾԻՎՆԵՐԻՆ

Իմ սիրելի ֆիզմաթի տղաներ: Դուք 13-ն էիք, երբ ավարտում էիք: Միայն տղաներից բաղկացած ձեր դասարանը` այդ հանգամանքով իսկ արդեն մի տեսակ խորհրդավոր ու զարմանալի էր, բոլորդ էլ` բնագետ, ծրագրավորող, բժիշկ դառնալու երազանքով եւ բնության պարգևած խելքով, մտքով ու տեսքով:

ՓԱՌՔ ՄԵՐ ԶԻՆՎՈՐԻՆ ՈՒ ՍՊԱՅԻՆ

Պաշտպանության նախարարությունը և գրողների միությունը ունեն համագործակցության ծրագիր, ըստ որի պետք է կազմակերպվեն զինվորների ու զինվորականների բարոյական, ռազմահայրենասիրական, մշակութային, գաղափարական դաստիարակությանն ուղղված միջոցառումներ, հանդիպումներ ինչպես զորամասերում, այնպես էլ մշակութային օջախներում:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՒ ՇԱՀԵԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Գրականության և բանակի մտերմությունը թելադրված է կյանքի կողմից և ունի իր պատճառները: Ի՞նչ է գրականությունը` հոգու շարժ ու ընթացք: Ի՞նչ է բանակը` հայրենիքը թշնամուց պահող-պահպանող Ուժ: