Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

2016

ԲԱՑ ԴԱՍ ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ

Մայրաքաղաքի Հակոբ Պարոնյանի անվան թիվ 59 հիմնական դպրոցում ռազմահայրենասիրական դաստիարակությունն ամուր հիմքերի վրա է, քանի որ մշտապես արդյունավետ, նպատակային աշխատանք է տարվում: Կրթօջախի սաներից շատերը այսօր սովորում են ռազմական ուսումնական հաստատություններում:

ՔԱՋ ՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԳԵՐԴԱՍՏԱՆԸ

Անկախ Հայաստանում ծնված և մեծացած սերունդն ասես հատուկ առաքելությամբ է լույս աշխարհ եկել՝ շարունակելու, հավաստելու հայի անկոտրում ոգին, իրենց պապերից, հայրերից հետո գրելու մի նոր հերոսական տարեգրություն:

ԶԻՆՎՈՐԸ ՏՈՒՆ Է ՎԵՐԱԴԱՐՁԵԼ

Դանիել Վահանյանը Արմավիրի մարզի Հայկաշեն գյուղից է: Վերջերս է զորացրվել: Տուն է վերադարձել պատվոգրերով, շնորհակալագրերով ու «Նելսոն Ստեփանյան» մեդալը կրծքին: Երիտասարդը զինվորականի ընտանիքում է մեծացել. հայրը` Անդրանիկ Վահանյանը, պահեստազորի սպա է, Արցախյան պատերազմի մասնակից:

ԵՍ ԿՐԱԿԵԼՈՒՑ ԱՌԱՋԻՆ ՏԵՂՆ ԵՄ ԲՌՆԵԼ, ՈՐՏԵՂ ԱՍԵՍ` ԿՊՑՆԵՄ

-Ե՞րբ եք դուրս գրելու, ուզում եմ դիրքեր գնալ:
-Համբերի՛ր, դեռ շուտ է: Կապաքինվես, կկազդուրվես, նոր կգնաս,- վիրավոր զինվորին փորձում էր հանգստացնել բուժքույրը:

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՅՑԸ ԱՐՑԱԽ

Օրերս Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պատվիրակությունը՝ պրոռեկտոր Արմեն Թամազյանի գլխավորությամբ, այցելեց Արցախի Հանրապետություն: Նպատակը և՛ գործնական էր, և՛ ճանաչողական:

ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՄԱՐՏԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՏԵՂԱՆՔՈՒՄ

Պաշտպանությունը համարվում է համազորային մարտի հիմնական տեսակներից մեկը, որն իրագործվում է կամ կանխամտածված, կամ էլ հարկադրված միայն մի նպատակով՝ հետ մղել հակառակորդի գերակշռող ուժերի հարձակումը՝ նրան պատճառելով առավելագույն կորուստներ, պահպանել տեղանքի կարևոր շրջանները (օբյեկտները), դրանով իսկ ստեղծելով հարձակման անցնելու հարմարավետ պայմաններ:

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԾԱՎԱԼԱՊԱՇՏԱԿԱՆ ՆԿՐՏՈՒՄՆԵՐԸ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն անցած շաբաթ կրկին փաստեց, որ չի հարգում հարևան երկրների տարածքային ամբողջականությունը և փորձում է խախտել տարածաշրջանային «ստատուս քվոն»: Այս անգամ թուրքական ծավալապաշտական նկրտումների զոհը դարձավ Իրաքը, որտեղ 2015 թվականի դեկտեմբերից թուրքական զինված ստորաբաժանումներ են տեղակայված: