2016
Հոկտեմբերի 1-ին «Սասնա տան» ներկայացուցիչները՝ կազմակերպության նախագահ Ավագ Ավագյանը, էպոսագետներ, Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղի մշակույթի տան ազգագրական-ավանդական երգի-պարի «Գորանի» հանրաճանաչ համույթը (գեղարվեստական ղեկավար Ռուզաննա Գրիգորյան) փառատոնի շրջանակներում հյուրընկալվեցին փոխգնդապետ Արմեն Մաթևոսյանի հրամանատարությամբ գործող տանկային զորամասում:
Առաջին անգամ պարսկական գրականության հետ շփվել եմ իմ գործընկերոջ՝ փոխգնդապետ, ճանաչված թարգմանիչ Գեւորգ Ասատրյանի միջոցով: Նա մեկ անգամ չէ, որ գրոտած թղթեր է դրել սեղանիս` իր թարգմանած բանաստեղծությունները… Սոհրաբ Սեփեհրի, Նադեր Էբրահիմի, Ահմադ Շամլու… Երկրորդը Վարդան Իսմայիլյանն է: Հաճախ էի կարդում նրա ֆեյսբուքյան էջին դրված պարսկական պոեզիայի գողտրիկ թարգմանությունները` պարսկերենից արեւմտահայերեն: Ֆորուզ Ֆարոխզադ, Ռումի…
Հայրս` լուսանկարիչ Գագիկ Պողոսյանը, մեր նորագույն պատմությունը վավերագրողներից է: Գրապահարանի մի անկյունում դրված է «ՂնԺ-2» ֆոտոապարատը, որ նա թաքցնում էր վերարկուի տակ և օրերով անհետանում տանից: Երբ վերադառնում էր, սկսում էր աշխատել ամբողջ գիշեր: Առավոտյան սենյակի հատակը ծածկված էր հարյուրավոր լուսանկարներով:
Հայաստանի Հանրապետության սահմանների անառիկ պահպանության գործը առավել պատասխանատու նոր փուլ էր մտել: Արցախյան բանակի հզոր հարվածները թշնամուն ստիպում էին ետ նահանջել: ՆԳ համակարգի կամավորականների հավաքական գումարտակի քաջարի տղաները, ձևավորվող բանակի և այլ կամավորական ջոկատների տղաների հետ մի բռունցք դարձած, հսկում էին հայոց սահմանները:
Ընտանիքի ավագն էր Աշոտը: Նա իր շրջապատից առանձնանում էր համեստությամբ, խոհեմությամբ, լրջությամբ և հավասարակշռությամբ: Դպրոցում լավ էր սովորում: Որոշել էր զինվորական դառնալ` փոխգնդապետ քեռու` Իգոր Աբրահամյանի նման: 3-4 տարեկան էր, որ քեռին նրան իր հետ տանում-հասցնում էր սահմանաբերան. «Թող պնդանա, ճանաչի զինվորական գործը»: Հետո ընդունվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Ավարտելուց հետո ծառայության նշանակվեց առաջնագծում:
Պատմությունը վկայում է, որ լրտեսությամբ զբաղվելը միայն տղամարդկանց մենաշնորհը չէ, ու երեւի պատահական չէ հետեւյալ ասացվածքը. «Այնտեղ, ուր սատանան է անգամ անզոր, ուղարկիր կնոջը»։ Կին լրտես-գործակալուհիները զարմացրել եւ հիացրել են իրենց հնարամտությամբ եւ առաջադրանքների փայլուն իրականացմամբ, նրանցից ամեն մեկի կյանքը, վստահ եմ, կարող է հարուստ նյութ ծառայել գեղարվեստական ֆիլմի կամ գրական ստեղծագործության համար։ Կին լրտեսուհիներ` գեղեցիկ ու գրավիչ եւ նույնքան էլ վտանգավոր ու դավադիր…