Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

2016

ԿՅԱՆՔԻ ԵՎ ՀԵՐՈՍՈՒԹՅԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ

Մերօրյա հերոսների դիմանկարների հեղինակը Փ. Թերլեմեզյանի անվան պետական քոլեջի երկրորդ կուրսի ուսանող, ազգային բանակի նախկին զինվոր ԱՐԹՈՒՐ ԱՎԱԳՅԱՆՆ է:

ՀԱՅՐԵՆԻՔԸ ԵՂԵԼ, ԼԻՆԵԼՈՒ է ԵՎ ՀԱՎԵՐԺԵԼՈՒ  Է

Ո՛չ գործը, ո՛չ ծրագրերը և ո՛չ էլ մարդկային միտքը տեղում չեն մնում, անընդհատ կատարելագործում և առաջընթաց են պահանջում, ու մենք կայանալով՝ գնալու ենք առաջ: Եթե նախորդ տարիների հետ համեմատելու լինենք, պետք է ասել, որ տղաներն ավելի զարգացած ու բանիմաց են դարձել, բարձրացել է կրթական մակարդակը, է՛լ ավելի են ամրապնդվել բարոյակամային հատկանիշները, ոգին, գիտակցական մոտեցումները: Ինձ գոհացնում է զորամասերի երիտասարդ հրամանատարների մասնագիտական պատրաստվածության աստիճանը: Զորամիավորումը միշտ էլ մարտունակ է եղել, միշտ էլ մարտունակ է լինելու և կատարելու է իր մարտական խնդիրները:

ՊԱՏԵՐԱԶՄԸ ԲՈԼՈՐԻՍ ՍՈՎՈՐԵՑՐԵՑ ՉՆԱՀԱՆՋԵԼ

ԼՂՀ ՊԲ Մարտակերտի առանձին բժշկական ջոկատից առաջնագիծ ընկած տարածությունն ընդամենը մի քանի կիլոմետր է: Բուժօգնություն է ցույց տալիս հյուսիսային եւ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերի զինծառայողներին: Դեռ ամիսներ առաջ մոտակայքում արկեր էին պայթում, անօդաչու սարքեր էին գործում, իսկ անձնակազմը, անտեսելով վտանգը, ընդառաջ էր գնում վիրավորներին, բարդ ու եզակի վիրահատություններ էր իրականացնում, կյանքեր էր փրկում: Այս ռեպորտաժը նվիրումի, համախմբման եւ մասնագիտական բարձր պատրաստվածության մասին է:

ՀՊԱՐՏ ԳՅՈՒՂԸ

Վերջին օրն եմ Խաչիկում: Մեկ անգամ էլ եմ բարձրանում հենակետ… Բարձունքից նայում եմ ետ, ու շունչս կտրվում է գեղեցկությունից… Ներքևում՝ լեռներով շրջապատված, հարմարավետ տեղավորվել է Խաչիկ գյուղը: Վերևից տեսնում եմ՝ գյուղաբնակները իրենց առօրյա գործերով են զբաղված:

ՀՊԱՐՏ ԵՄ ԻՄ ՈՐԴՈՎ, ՆՐԱ ԶԻՆԱԿԻՑ ԸՆԿԵՐՆԵՐՈՎ...

«Հայրի՛կ, դու ու մայրիկը մեր երկրի օդային սահմաններն եք պաշտպանում, ես էլ՝ ցամաքային սահմանի իմ բաժին հատվածը… Իսկական առյուծներ են այստեղ` սահմանին կանգնած»:

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ

Հայաստանի Հանրապետության Անկախության 25-րդ հոբելյանը մեծ շուքով նշվեց նաև Սյունիքում: Կապան մարզկենտրոնում և մարզի մի շարք քաղաքներում այդ առթիվ տեղի ունեցան հագեցած ծրագրով բազմաբովանդակ տոնական միջոցառումներ, որոնց գագաթնակետն անշուշտ զորահանդեսն էր, որին մասնակցեցին ինչպես 1-ին բանակային զորամիավորման վարչակազմի, ենթակա զորամասերի բազմաթիվ զինծառայողներ և մարզպետարանի ու համայնքների ղեկավարությունը, այնպես էլ Կապանի և Գորիսի կայազորների ռազմական և զինվորական գերատեսչությունների ծառայողներ, Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի վետերաններ, ԵԿՄ Սյունիքի մասնաճյուղի անդամներ, պատանի երկրապահներ, հյուրեր:

ՍԱՀՄԱՆԻՆ ԿԱՆԳՆԱԾ ԶԻՆՎՈՐԻՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՑՈՒՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱԿՈԹՈՂ ԲԵՐՁՈՐՈՒՄ

Արցախի և Մայր հայրենիքի միջև կապող օղակ է Քաշաթաղը: Բերձորով է անցնում Գորիս-Ստեփանակերտ մայրուղին: Սեպտեմբերի 21-ին այստեղ Հայոց երրորդ հանրապետության անկախության հռչակման 25-ամյակին նվիրված տոնական միջոցառման ժամանակ ապրիլյան պատերազմական իրադարձություններին մասնակից մոտ 60 կամավորական պարգևատրվեցին «Մարտական ծառայության» մեդալով, ԼՂՀ վարչապետի հուշամեդալով, ՀՀ ԵԿՄ պատվոգրով, հուշամեդալով և թանկարժեք նվերներով: Կայացավ նաև «Մեր լեռների պես» հուշակոթողի բացման արարողությունը: