Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

2016

ՀԱՂԹԱՆԱԿԻ ԲԱՆԱՁԵՎԸ

Սեպտեմբերի 2-ն է, ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձը: Մարդաշատ է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակը: Երիտասարդները պարզել են «Արցախը տարածք չէ, այլ` հայրենիք», «Սա Հայաստան է, եւ վերջ», «Լավագույն խաղարարները մեր զինվորներն են» (այս մեկը ռուսերեն), «Անկախությունը պարգեւ չէ, այլ նվաճում», «Եթե կորցնենք Արցախը, կշրջենք հայոց պատմության վերջին էջը» պաստառներ: Եվ ապրիլյան պատերազմից ամիսներ անց այս բառերն ավելի քան խոսուն են:

ԱՄԲՈՂՋԱՑԱՎ ՍՊԱՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԵՌԱՍՏԻՃԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Ապրիլյան մարտական գործողությունները գալիս են կրկին հաստատելու, որ հայրենիքի պաշտպանությանն անվերապահ նվիրվածությունը մեր բանակին հաղորդում է դիմահար, առանց օտարի վրա հույս դնելու, բախման մեջ ախոյանի քանակն ու զինանոցը չեզոքացնելու մրցակցային առավելություն: Այդ մրցակցային առավելությունն է, որ գոյամարտի հենց առաջին օրերից և բանակաշինության բոլոր տարիներին եղել ու մնում է մեր զինուժի հաղթաթուղթը, որը առօրյա ծառայության և մարտական գործողությունների ժամանակ պետք է պահեն ու զարգացնեն նաև հրամանատարաշտաբային ֆակուլտետի շրջանավարտները:

ՀԱՎԵՐԺ ԱՊՐԵԼՈՒ ԳԱՂՏՆԻՔԸ

Սեպտեմբերի 1-ին Գիտելիքի և դպրության օրվա առթիվ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում բացվեց հրամանատարաշտաբային ֆակուլտետի նորակառույց շենքը: Քիչ այն կողմ ռազմական համալսարանի զոհված շրջանավարտների հիշատակին նվիրված խաչքար-կոթողն է՝ հայրենիքի համար մղված մարտերում ընկած մեր սպաներին հիշելու հավաքական հուշահամալիրը:

ԲՆԱԿԱՐԱՆԱՄՈՒՏ ԱՂԱՎՆՈՅՈՒՄ

ԼՂՀ Անկախության հռչակման 25-ամյա տոնախմբությունների շրջանակում սեպտեմբերի 3-ին Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում կայացավ բնակարանամուտ: 2013 թվականից Լիբանանում գործող ԱՐԻ-ARI» («Artsakh Roosts Investment») ներդրումային բաժնետիրական ընկերության ծրագրով այստեղ սկսվեց կառուցվել նոր թաղամաս: Գետի ձախափնյա հատվածում գտնվող նոր թաղամասի փողոցները` կառուցված ու կիսակառույց, արդեն անվանակոչվել են ի պատիվ Արցախյան գոյամարտի սփյուռքահայ մարտիրոսներ Կարո Քահքեջյանի, Վիգեն Զաքարյանի և Մհեր Ջուլհակյանի:

ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ

Սեպտեմբերի 1-ին ԵՊՀ «Վարդանանք» ակումբի անդամներն այցելեցին Եռաբլուր զինվորական պանթեոն. անցկացվեց ամենամյա «Գիտելիքի եւ խաղաղության օր Եռաբլուրում» միջոցառումը:

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ԹԻՎ 1 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ

Տոն էր նաև Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում: Գիտելիքի օրը սկսվեց դպրոցի սաների Հայաստանի Հանրապետության դրոշը դպրոցի բակ դուրս բերելով, որից հետո հնչեց ազգային օրհներգը: Այնուհետև դպրոցի տնօրեն Անուշ Գրիգորյանը ողջունեց և շնորհավորեց բոլոր ներկաներին և հատկապես առաջին դասարանցիներին:

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

Շարքային Թեւան Հարությունյանը վերջերս տոնեց իր տարեդարձը: