2016
Օրը անցավ լարված: Եղա 136-ում: Տղաների վիճակը շատ լավ է: Ամեն պահի սպասում ենք հակառակորդի հարձակմանը: Գիշերվա ժամը 1:00- ն է, և կրակոց չկա: Դա ավելի է սրում վիճակը. թշնամին կարծես դավադրություն է պատրաստում: Մեր տարածքի բոլոր պոստերում լռություն է: Գիշերը ահավոր մութ է: Այսօր չերևացին նաև անօդաչու սարքերը, ու դա է՜լ ավելի է նյարդայնացնում:
Ես շախմատի արքա Տիգրան Պետրոսյանին չեմ տեսել, բայց նրա համազգային զարթոնք առաջացրած պատմական հաղթանակի մասին շատ-շատ եմ լսել ու կարդացել: Անգամ այդ պատմական հաղթանակին ներկա եղած մարդկանց շուրթերից եմ լսել, թե ինչ է կատարվել այդ՝ հիրավի համազգային զարթոնքի օրերին մեր Հայրենիքում ու սփյուռքում: Ասում են, որ այդ տարի ծնված շատ հայ երեխաների, ի պատիվ մեր մեծ հայրենակցի, Տիգրան են կոչել: Մի անգամ որդիս՝ Ստեփանը, որ նոր-նոր սկսել էր հաճախել շախմատի խմբակ, ասաց. «Ես էլ եմ ուզում Տիգրան Պետրոսյանի նման շախմատ խաղալ…»:
Հավաքի նպատակն էր բարձրացնել սպայական կազմի տեսական գիտելիքները և մեթոդական պատրաստության մակարդակը, կատարելագործել նրանց գործնական ունակությունները մարտական և զորահավաքային պատրաստականության, շտաբների պատրաստության, զորքերի ծառայության կազմակերպման և մարտական պատրաստության գործընթացի պլանավորման ու կազմակերպման ուղղությամբ:
3-րդ զորամիավորման ենթակա զորամասերում տեղի ունեցավ 2016թ. ուսումնական տարվա 2-րդ ուսումնական փուլի բացման հանդիսավոր արարողությունը:
Ապրիլյան պատերազմի ժամանակ ԼՂՀ ՊԲ հարավային բնագծում հակառակորդը ձեռնարկել է կաշկանդող գործողություններ` նպատակ ունենալով խոչընդոտելու պաշտպանական շրջանի ուժերի ու միջոցների տեղափոխումը մյուս` թիրախավորված պաշտպանական շրջան: