Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

2016

ԱՆՄՈՌԱՑ ՀՈՒՇ

Զինվորական երդման արարողություն զորամասում

«ՀԱԶԱՐ ԱՆԳԱՄ ԽՓԵՑԻՆ ԻՆՁ ՈՒ ՎՐԻՊԵՑԻՆ»

Ռաֆայելի այցն անակնկալ էր։ Մտել է իմ աշխատասենյակն ու ժպտում է հազար տարվա ծանոթի պես։ Ուշադիր նայում եմ դեմքին, ճիգ եմ անում հիշելու։ Գեղեցիկ տղա է, նուրբ, բայց անծանոթ դիմագծերով։ Իսկ աչքերը կապույտ-կապույտ են։

ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՍՊԱՆԵՐԸ

Ավագ լեյտենանտ Կարեն Հովհաննիսյանը ծնվել է Խանլարի շրջանի Միրզիկ գյուղում, սովորել և ավարտել է Գեղարքունիքի մարզի Ջիլի գյուղի միջնակարգ դպրոցը: 2005-ին Երևանի պետական մանկավարժական համալսարանի պատմական ֆակուլտետի առաջին կուրսն ավարտելուց հետո զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության: Զորացրվելուց հետո ուսումը շարունակել է հեռակա:

ԱՇԽԱՐՀԻՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ

Երբ ծնվեց թոռնիկս՝ Վահեն, աշխարհն ասես ինձ տվեցին: Ուրախությունից տեղս չէի գտնում: Շտապեցի աղջկաս մոտ՝ աչքալուսանքի: Տխուր էր աղջիկս, արցունքները հազիվ էր զսպում. ամուսինն այդ ժամանակ ծառայում էր բանակում. Արցախյան պատերազմի տարիներն էին…

ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐՆ ԸՆՏԵԼԱՆՈՒՄ ԵՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՅԱՆՔԻՆ

Բանակ զորակոչված երիտասարդի համար զինվորական կյանքը նոր երեւույթ է` բազմաթիվ բացահայտումներով: Հրամանատարական կազմի համար նորակոչիկներին զինվորական գործին նախապատրաստելը պատասխանատու եւ ծավալուն աշխատանք է, միաժամանակ` հետաքրքիր:

ԵՐԴՈՒՄ

Մարդաշատ էր ԼՂՀ Հադրութ քաղաքի կենտրոնական այգին, որը նվիրված է Հադրութի շրջանի ազատագրության համար զոհված ազատամարտիկների հիշատակին: Ահա այս պատմական վայրում՝ Արցախի Դիզակ գավառի պաշտպանության բանակի զորամասերից մեկում տեղի ունեցավ նորակոչիկ զինվորների երդման արարողությունը:

ՄԵՐ «ԼԵՌՆԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ»

Հայաստանում լեռնային կենարար կլիմայով եւ հարուստ բուսականությամբ առողջավայրերը քիչ չեն: Դրանցից մեկն էլ ՊՆ ենթակայությամբ գործող Դիլիջանի «Լեռնային Հայաստան» հանգստյան տուն-առողջարանն է: Այստեղ տարվա ցանկացած եղանակ իր առանձնահատուկ հմայքն ունի: Հանգստացողներին գրավում է շքեղ բնությունը, շենքի ճարտարապետական տեսքը, սենյակների հարմարավետությունը՝ ընդարձակ, բարձր առաստաղներով: Պակաս կարեւոր չէ նաեւ այն, որ բուժական մասնաշենքը հենց առողջարանային համալիրի տարածքում է: