2016
Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ փոխգնդապետ Նվեր Ներսիսյանի հրամանատարությամբ գործող գումարտակն աչքի ընկավ մարտական բարձր պատրաստականությամբ: Ստորաբաժանումն առաջինն իր վրա ընդունեց թշնամու հարվածը:
Շուլի անուն երբեք չէի լսել, իսկ մեր Շուլին՝ Շուլի Հակոբյանը, քառօրյա պատերազմի ժամանակ երեք տանկ է խոցել: Չգիտեմ՝ աշխարհում էլի Շուլի կա, թե ոչ, բայց մի բան հաստատ է՝ մեր Շուլին իր սխրանքով փառավորեց այդ անունը:
Ավագ լեյտենանտ Արամ Գասպարյանը ծնվել է 1993 թվականի հունվարի 1-ին Մարտունի քաղաքում: Միջնակարգն ավարտելուց հետո՝ 2008-ին ընդունվել եւ 2012 թ. ավարտել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը՝ ծառայության նշանակվելով սահմանամերձ զորամասերից մեկում՝ որպես 120մմ ականանետային մարտկոցի դասակի հրամանատար-մարտկոցի ավագ սպա: 2014 թվականին նրան շնորհվել է ավագ լեյտենանտի հերթական զինվորական կոչումը, իսկ մեկ տարի անց՝ նշանակվել նույն զորամասի 120մմ ականանետային մարտկոցի հրամանատար, որտեղ եւ ծառայում է մինչ օրս:
Ի՞նչ է ուտում զինվորը. այս հարցը ամենից շատն է մտահոգում հասարակությանը, զինվորների ծնողներին: Արդյոք թարմ, սննդարար ու որակյա՞լ է զորամասեր առաքվող պարենամթերքը: Որոշեցինք պարզել տեղում, թե ինչ ճանապարհ է այն անցնում, մինչեւ կդրվի զինվորի սեղանին: Մեկնեցինք ՀՀ ՊՆ պարենի եւ տեխնիկական միջոցների կենտրոնական բազա, որտեղ պահպանվում է ամբողջ սննդամթերքը:
Մանկության ռումբերը իրենց մասին Նարինեին հիշեցնել տվեցին Քառօրյա պատերազմի ժամանակ: 1993թ.-ից Մոսկվայում բնակվող Նարինե Աբգարյանը մշտապես հետեւում է հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններին, հատկապես՝ ծննդավայր Բերդի առօրյային: Ապրիլյան պատերազմի ամեն դրվագին ճանաչված հեղինակն արձագանքում էր ու իր ընթերցողին ներկայացնում իրավիճակը. «Ադրբեջանը հայտարարել է կրակի դադարեցման մասին, բայց մարտերը շարունակվում են: Բերդի մասին. մայրիկը պիոններն է ջրում, կարկանդակ է թխում սահմանից 4 կիլոմետր այս կողմ:
Այս անունը Լև Տոլստոյի հայտնի կերպարի հետ ոչ մի կապ չունի, սակայն վատ չէր լինի, եթե նրա կյանքի մասին նույնպես գիրք գրվեր: Կոմս Վրոնսկին աստղագուշակ էր, բժիշկ ու բուժակ, սովետական լրտես և մայոր Վերմախտում: