Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

2016

ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՌՕՐՅԱ

Անցնում ենք արդեն հասունացող հացահատիկի արտերի միջով. դեպի զորամաս տանող ճանապարհն այստեղով է անցնում: Ապրիլյան պատերազմը շատ կամավորականների առաջնագիծ հանեց, և Քաշաթաղի շրջանն առաջինը արձագանքողներից էր, մինչ օրս սահմանի տղերքի հետ քաշաթաղցի կամավորականներ են հսկում հայոց տունը:

ՃՈՒՏՈՆ

1992թ. հուլիս-օգոստոս ամիսներն էին: Թեժ մարտեր էին Մարտակերտի շրջանում: Երեկոյան ջոկատի տղաներով խմբվել էինք անտառում` ծառերի սաղարթների տակ եւ ամփոփում էինք մեր գլխով անցածը, երբ հանկարծ գյուղի տղաներից մեկը մոտեցավ մեզ եւ հայտնեց, որ Երեւանից մի ջահել տղա է հայտնվել եւ ինձ է հարցնում:

ՉԸՆԴՀԱՏՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Երբ սկսվեց Արցախյան շարժումը, գնդապետ Գալուստ Գալստյանը այդ ժամանակ ՆԳ համակարգում էր աշխատում, ռազմամոբիլիզացիոն բաժնի պետ էր: Երկիրը հայտնվել էր ծանր վիճակում, կտրված էր արտաքին աշխարհից, ազգային հողի վրա բախումներն էլ դարձել էին ավելի հաճախադեպ:

ՊՈԼՍՈ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔԻ ՓՈԽԱՆՈՐԴԸ՝ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԱՄՈԹԱԼԻ ԳՈՐԾԻՔ

Թուրքիայում պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն անցյալ շաբաթ խիստ վիճահարույց նամակ է հղել նախագահ Ռեջեփ Էրդողանին՝ քննադատելով Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումը:

ԲԱՆՔ ՄԵԾԱՑ

Ո՜վ հայրեր, ո՜վ պապեր, այս գավաթը խմում եմ, բայց առանց նվիրելու ձեր ոսկորներին։ Եթե դուք այս վանքերի տեղը, որոնցմով լիքն է մեր երկիրը, բերդեր շինեիք, եթե դուք սուրբ խաչերի եւ անոթների փոխարեն, որ սպառեցրին ձեր հարստությունը, զենքեր գնեիք, եթե դուք այն անուշահոտությանց տեղ, որ խնկվում են մեր տաճարներում, վառոդ ծխեիք, այժմ մեր երկիրը բախտավոր կլիներ։

ԵՎՐՈՊԱՆ՝ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՏԵՆԴՈՒՄ

Ֆուտբոլային գերտերությունները հաղթահարեցին առաջին փուլի արգելքը: Ռուսաստանի Դաշնության հավաքականը, որը լուրջ հավակնություններով էր Ֆրանսիա մեկնել, վաստակեց ընդամենը 1 միավոր և ստիպված եղավ հավաքել ճամպրուկները: Առաջնության հայտնություններն են Իսլանդիայի, Ալբանիայի, Հունգարիայի, Հյուսիսային Իռլանդիայի և Ուելսի հավաքականները:

ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ

1970 թվականին Մեքսիկայում անցկացված ֆուտբոլի աշխարհի առաջնության նախընտրական հանդիպումները Սալվադորի և Հոնդուրասի հավաքականների միջև դրամատիկ ավարտ ունեցան. երկու երկրների միջև սկսվեցին ռազմական գործողություններ: Պատերազմը պատմության մեջ մտել է «ֆուտբոլային» անվամբ: Իհարկե, ֆուտբոլն ընդամենը առիթ էր: