2016
«Նրա նկարները նրա կենսագրությունն են»,- ասում են Ֆրիդա Կալոյի մասին: Եվ իսկապես, մեքսիկացի նկարչուհու աշխատանքները լի են այն ցավով ու միայնությամբ, որոնք եղել են Կալոյի մշտական ուղեկիցները: Նրա նկարներում կա նաև հուսահատ սեր մի տղամարդու նկատմամբ, որի համար Ֆրիդան այդպես էլ երբեք միակը չդարձավ:
Հարգելի խմբագրություն, ուզում եմ շնորհակալություն հայտնել «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժնի անձնակազմին:
Թուրքիան ու Ադրբեջանն ակտիվորեն փորձում են Վրաստանը ներքաշել տարածաշրջանային նոր զարգացումների մեջ՝ գործադրելով նենգասպառնալիքի բոլոր ձևերը: Թբիլիսիի նկատմամբ իրականացվում է թուրք-ադրբեջանական ոչ միայն տնտեսական, այլ նաև ռազմաքաղաքական էսպանսիա, որը կարող է լրջորեն սպառնալ Վրաստանի տարածքային ամբողջականությանը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Այսրկովկասում փորձում է ձևավորել ռազմաքաղաքական նոր դաշինք, որը միտված է հակադրվելու ոչ միայն Մոսկվա-Երևան-Թեհրան առանցքին, այլև վերափոխելու ուժերի միջև հավասարակշռությունը:
Օրվա կադր: Հենց նման վերտառությամբ այս լուսանկարը գրավեց ոչ միայն համացանցը, այլեւ լույսի նման տարածվեց ու տարածվեց… Եվ ոչ միայն Հայաստանով մեկ… Քարվաճառի հրետանավորներն են՝ Գնունի Համբարձումյանը եւ Ռոբերտ Մարգարյանը: Որոշում են՝ ով պետք է ծաղիկները նվիրի դիրք այցելած լրագրողուհուն:
Երեխաների պաշտպանության տոնը ամբողջ աշխարհով մեկ նշվում է մեծ սիրով ու ուրախությամբ: Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում նույնպես այս օրը տիրում է բարության, մաքրության ու սիրո մթնոլորտ. մեծահասակները փորձում են ուրախության բազում առիթներ ստեղծել մեր երկրի փոքրիկ բնակիչների համար, իսկ նրանք էլ իրենց հերթին բոլորիս օրը լցնում են իրենց ուրախության ու անմիջականության դրական լիցքերով:
Հրետանային զորամասերն ու ստորաբաժանումները իրենց առջև դրված խնդիրները ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ գերազանց կատարեցին: Մեր զորամասերից շատերը, ի պատասխան հակառակորդի անակնկալ գործողությունների, կարողացան հստակ կազմակերպել մարտական հաշվարկների, ստորաբաժանումների դուրսբերումը ոչ միայն կանխորոշված, այլև, որոշ դեպքերում, չնախատեսված շրջաններում:
Շարքային Հովհաննես Լեւոնի Սարդարյանը ծնվել է Սեւան քաղաքում: Ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: Արմատներով Մարտակերտի Սեյսուլան գյուղից է: 1997թ. տեղափոխվել եւ ապրում է Ստեփանակերտում: Ամուսնացած է, ունի Լեւոն անունով առաջնեկ: Ստեղծագործում է ինչպես երաժշտության, այնպես էլ գրականության բնագավառներում: