2016
Հայտնի դարձած բլուրն այս դիրքից անգամ անզեն աչքով ասես ափիդ մեջ լինի, իսկ հեռադիտակով դիտարկելիս այնպիսի տպավորություն է, թե հենց այնտեղ ես կանգնած: Մեզ ու հակառակորդին բաժանում է ընդամենը 150 մետր տարածություն: Ապրիլի 2-ին այստեղ ծավալվել են ամենաթեժ մարտերը:
«Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը խորհրդանշում է ժողովրդավարության, համամարդկային արժեքների գերակայությունը և ընդգծում Գերմանիայի հետևողական դերը այդ արժեքների պահպանման գործում: Այն ուղեցույց է ամբողջ աշխարհին առ այն, որ մարդկության դեմ գործված նույնիսկ 100-ամյա վաղեմության հանցագործությունները ոչ միայն չեն մոռացվում, այլև դատապարտվում են` ճշգրիտ բնորոշմամբ»:
Բոլորս հոտնկայս ծափահարում, միմյանց շնորհավորում էինք, արեւմտահայ տատիկը բարձրաձայն լաց էր լինում, տղամարդիկ հազիվ էին զսպում արցունքները… «Բունդեսթագը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը…», «Բունդեսթագում ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը…» վերնագրերով էին ողողված հունիսի 3-ի գերմանական թերթերը:
Հարգելի՛ հրամանատար, զորամասի անձնակազմը շնորհավորում է Ձեզ ծննդյան տարեդարձի կապակցությամբ, մաղթում նորանոր վերելքներ և ձեռքբերումներ հայրենիքի ծառայության անձնվեր գործում:
Զինվոր որդի ունեցող մայրերը հպարտ են, որովհետև իրենք սովորական մայրեր չեն, հերոսներ ծնած մայրեր են: Մեր ընտանիքի հերոսը դու ես, որդի՛ս: Թող միշտ մեր տան ճրագը անմար լինի քո շնչով, իսկ հայրենիքի ճրագը` հայոց բանակով ու հայ զինվորով:
Մեր հող ու ջրի խաղաղությունը մեր զինվորներն են հսկում: Մեր որդին` Տիգրան Չիլինգարյանը, նրանցից մեկն է: Հունիսի 10-ը մեր զինվորի ծննդյան օրն է:
Օրերս «Հայ զինվորի» խմբագրությունը թերթի մեր լավ բարեկամ և մշտական ընթերցողներից՝ Արտյուշ Սանոսյանից մի նամակ ստացավ, որում նա բավական հետաքրքիր և սուր հարցադրումներ էր արել: Պարզվում է՝ նամակի հեղինակն իր թոռների հետ այցելել է Հայաստանի պատմության թանգարան, և նրանց զարմացրել ու վրդովեցրել է այն փաստը, որ 10-րդ դարի պատմական քարտեզում Հայաստանի կողքին «բազմել է», այսպես կոչված, Ադրբեջան անվանումը: