Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

2016

ՄԵԾԱՎԱՍՏԱԿ ԲԺԻՇԿԸ

Մեր նպատակը աշխարհի առաջադեմ շատ երկրների նման հոսպիտալը երկրի թիվ մեկ բուժհաստատություն դարձնելն էր: Մենք և՛ կռվում էինք, և՛ միաժամանակ կազմակերպում բանակի բուժծառայությունը, բայց այսօր չեմ կարող ուրախությամբ չարձանագրել, որ մեր երկրի ռազմական բուժհաստատությունները ոչնչով չեն զիջում առաջնակարգ ու բնակչության շրջանում մեծ համարում ունեցող էլիտար բուժհաստատություններին:

ԵՍ ՏԵՍԱ ԵՐԲԵՔ ՉԿՈՏՐՎՈՂ ՄԵՐ ԶԻՆՎՈՐԻՆ

Քույրս առողջական խնդիրների պատճառով բուժվում է Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնում: Գնացել էի տեսակցության, երբ տեղեկացա, որ հարևան հիվանդասենյակում ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ վիրավորված զինվորներ են բուժվում: Որպես կին, որպես մայր, որպես սովորական քաղաքացի չէի կարող անտարբեր լինել և որոշեցի անձամբ այցելել տղաներին:

ՀԱՅՐԵՆԻՔՆ ԱՄԵՆ ԻՆՉԻՑ ԹԱՆԿ Է

Հայրենիքն ամեն ինչից թանկ է, այսօր էլ, եթե զգամ` իմ կարիքը կա, անկախ տարիքիցս ու առողջական վիճակից, առանց վարանելու կգնամ, կկանգնեմ ջահել զինվորի կողքին: Ես գիտեմ, թե ինչ է պատերազմի ցավն ու դառնությունը, կորցրած հայրենիքը…

ԶԻՆՎՈՐ ՈՐԴՈՒ ԿՈՂՔԻՆ

Երբ լսեցինք, որ Արագած Մկրտչյանը մեկնել է ռազմադաշտ` մի պահ զարմացանք, զարմացանք, որովհետև մեկ ամիս էլ չկար, ինչ սրտի վիրահատություն էր տարել և բժիշկների հսկողության տակ էր: Բայց զարմանքը շատ շուտ անցավ, որովհետև այլ կերպ հնարավոր չէր պատկերացնել Արագած Մկրտչյանին` բոլորին հայտնի Բոնդոյին, որ շարժման հենց առաջին օրից պայքարի մեջ էր:

ՍՐՏԻ ԽՈՍՔ

Մռավի մարտական հենակետերից իջնելիս գնդապետ Հ. Աթոյանի հրամանատարությամբ գործող զորամասի ժամանակավոր տեղակայման վայրում հանդիպեցի ենթասպա Ալիս Սահակյանին: Նա ոգևորված հարցրեց. «Տեսա՞ք` ինչ քաջ տղերք ունենք, տեսա՞ք` ինչ արծիվներ են սավառնում Մռավի գագաթներին»:

ՆՈՒՅՆ ԽՐԱՄԱՏՈՒՄ...

Տավուշի մարզն ամենաերկար սահմանն ունի ադրբեջանցիների հետ: 1994 թվականի մայիսից մինչեւ հիմա՝ այս հայտարարված ու չհայտարարված պատերազմում, այստեղ երբեք չեն դադարել պայթյուններն ու կրակոցները: Երեխաներն անգամ տարբերում են, թե որ զինատեսակից արձակած գնդակն է ջարդում իրենց տան տանիքը կամ փշրում պատուհանի ապակին, կահույքն ու սպասքը:

Հարություն Մերդինյան

Երբ դուրս ես գալիս միջազգային մրցահարթակ, չես մրցակցում այս կամ այն մարզիկի հետ, այլ քո երկիրն է չափվում այլ երկրների հետ: Ու կարևորն այն է, որ քո երկիրը հաղթի, որ հնչի քո երկրի հիմնը: Ու երկրորդական է` դո՞ւ հաղթանակ կբերես երկրիդ, թե՞ ընկերդ: