2016
Աշխարհում բազմաթիվ հուշարձաններ, հուշահամալիրներ կան պատերազմական թեմատիկայով: Ամենատպավորիչը, ամենաազդեցիկն ու հուզականը թերևս պատերազմի երեխաներին պատկերող քանդակներն են: Երեխաները աշխարհում տեղի ունեցող ամեն մի անարդարության և հատկապես պատերազմների առաջին տուժողներն են, զոհերը:
Եռօրյա շրջայցը կազմակերպել էր ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը՝ ԼՂՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ: Հոգեբան-սպաների վերապատրաստման ծրագիրը բաղկացած է 3 փուլից, որի 1-ին և 2-րդ փուլերն անցկացվելու են Արցախում, իսկ 3-րդը՝ մայրաքաղաքում: Բացի բուն ծրագրից՝ համալսարանականները մասնակցեցին նաև այլ ծրագրերի ու գիտաճանաչողական այցերի:
Այժմ իմ երկու որդիները՝ Նորայրն ու Ռուբենը, ծառայում են առաջնագծում: Նորայրին հաշված օրեր է մնացել, իսկ Ռուբենին դեռ 8 ամիս կա, և տա Աստված, որ սահմանում ամեն ինչ խաղաղ լինի, և մեր քաջ որդիները բարով ու անվնաս դառնան տուն: Հունիսի 2-ին լրանում է Նորայրիս 23, իսկ հուլիսի 23-ին՝ Ռուբենիս 20 ամյակը, և առիթից օգտվելով՝ ուզում եմ շնորհավորել նրանց իմ և իմ ընտանիքի անունից:
Ասում են` հրամանատարը զորամասի դեմքն է: Փոխգնդապետ Սուրեն Մարտիրոսյանն այնքան էլ վաղուց չէ, որ նշանակվել է զորամասի հրամանատար, սակայն այս կարճ ժամանակահատվածում իր մարդկային ջերմ, հոգատար վերաբերմունքով արդեն իսկ նվաճել է ծառայակիցների, իր զինվորների հարգանքն ու վստահությունը:
Թուրքիայի Հանրապետությունը գնում է դեպի բռնապետություն, ուստի և` կործանում: Գործող նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը սպառնում է արդեն Քեմալ Աթաթուրքի ստեղծած թուրքական աշխարհիկ պետության ապագային: Թուրքական նոր վերնախավի գործելաոճը սպառնում է տարածաշրջանային անվտանգությանը:
Մայիսի 19-ին Իրաքի Քուրդիստանի իշխանությունները Իրանի հետ նավթի արտահանման վերաբերյալ հուշագիր են ստորագրել, որով ամրագրվում են դեռ ապրիլի սկզբներին նավթի արտահանման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները: Տնտեսական նման համագործակցությունը փաստացի խորհրդանշում է Իրաքի Քուրդիստանի քաղաքական ուղեծրի փոփոխությունը եւ ազդարարում տարածաշրջանային նոր գործընթացների մասին:
Մարդածին, տեխնածին եւ բնական աղետներից ոչ ոք ապահովագրված չէ: Ուստի, բնական է, որ աղետների ռիսկի կառավարման միջոցառումներին զուգահեռ իրականացվում են նաեւ քաղաքացիական պաշտպանության ծրագրեր: Քաղաքացիական պաշտպանության համակարգի առաջնային օղակ են քաղաքացիական պաշտպանության կառույցները: Մասնագետները քաղպաշտպանության կառույցների երեք տեսակ են առանձնացնում. ապաստարան, հակաճառագայթային թաքստոց, պարզագույն թաքստոց: